Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումները: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի հաղորդել է ՀԱՊԿ Telegram-ալիքը։ «Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Նախատեսվել է նաև դիտարկել Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ մոտ ապագայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախաձեռնելու է ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նիստ՝ քննարկելու Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Փաշինյանի խոսքով, հանրապետությունն ակնկալում է ՀԱՊԿ-ից «հստակ քաղաքական գնահատական տեղի ունեցողին և ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58