ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշ կատարած այցի շրջանակում Ջուջևան բնակավայրում հյուրընկալվել է գորգագործ Անուշ Ալեքսանյանին: Տիկին Հակոբյանին դիմավորել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Հայկանուշ Բեգլարյանը և գորգագործ Անուշ Ալեքսանյանը: Անուշ Ալեքսանյանը տիկին Աննա Հակոբյանին ներկայացրել է իր աշխատանքները` Սասունցի Դավթի, Ախթամարի, Արա Գեղեցիկի և Շամիրամի պատկերներով գորգերը: Պատմել, որ գործելուց միշտ զրուցում է հերոսների հետ և հավելել, որ թելերի գույնը բնական տարբերակով է ստանում` բուսաներկով: Անուշ Ալեքսանյանը գորգագործությամբ է զբաղվում 18 տարեկանից, զուգահեռ, երկար տարիներ դպրոցում հայոց լեզու և գրականություն առարկան է դասավանդել: Հիմա արդեն 75-ն է բոլորել,և մտածում է գործը ժառանգելու մասին: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին գորգագործը իր ծրագիրն է ներկայացրել` փոքրիկ տարածք ունենալ և աշակերտների հետ աշխատել։ Այդ հարցում փորձում է օգնել նաև համայնքը: Վարչապետի տիկնոջ խոսքով, այս պարագայում խմբակը անհրաժեշտություն է, ինչի արդյունքում համայնքը կշահի և կզարգանա: Տավուշի մարզում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը Նոյեմբերյան քաղաքի բնական հյութերի արտադրամասում էր, որի հիմնադիրը տեղացի Գիշյանների ընտանիքն է։ Արտադրամասը հիմնվել է 2019 թվականաին։ Արտադրամասի տնօրեն Սուսաննա Գիշյանը Աննա Հակոբյանին է ներկայացրել օգտագործվող տեխնոլոգիաները, պատմել թե ինչպես են ստանում հյութերը: Մթերումն իրականացվում է Նոյեմբերյանի շրջակա գյուղերից։ Տիկին Աննա Հակոբյանը շատ գովելի է համարել այն հանգամանքը, որ արտադրամասը իր հյութերն առաջնային կարգով մոտ մեկ տասնյակ զորամասերի է մատակարարում: Արտադրամասում այս պահին 6 մասնագետ է աշխատում: Նախատեսվում է ապագայում արտադրամասը ընդլայնել և աշխատատեղեր ավելացնել: Հյութերի արտադրամասից հետո վարչապետի տիկինն այցելել է «Վիտրում» ձեռագործության արտադրամաս, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել են արտադրամասի համահիմնադիրներ Նունե Ազիզյանը և Սիրանուշ Ամիրաղյանը: Բիզնես ստեղծելու գաղափարը առաջացել է 2016-ին, կյանքի կոչվել 2019-ին: Ըստ կանանց՝ բիզնես հիմնելու դրդապատճառներից մեկը քաղաքում ու մարզում կարծրատիպ կոտրելն էր, առ այն թե քիչ ներդումով բիզնես անհանար է հիմնել: Պատրաստում ու վաճառում են կրծքազարդեր, տան դեկորներներ, ժամացույցներ, լուսամփոփեր (լամպեր): Արտադրամասում նաև եռաչափ մոդելավորման դասեր են անցկացնում: Տիկին Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես են գործընկեները սպառում արտադրանքը: Նունեի և Սիրանուշի խոսքով, այս պահին հիմնական սպառումը սոցհարթակներով է իրականացվում, ներկայացված են նաև երևանյան մի շարք խանութներում։ Բիզնեսն ընդլայնելու համար դիմել են պետական աջակցության ծրագրերի: Գունավոր լուսամփոփերն ու կրծքազարդերը դրական տրամադրություն են փոխանցում, անկեղծացել է վարչապետի տիկինը և երիտասարդներին աշխատանքում հաջողություններ մաղթել:
14:08
13:55
13:43
13:27
13:15
12:46
12:32
12:16
12:02
11:47
11:37
11:15
10:52
10:37
10:15
10:02
09:45
09:34
09:17
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15