Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հայտնել է, որ մինչ օրս Եվրամիությունը սառեցրել է ռուսական 17,5 միլիարդ եվրոյի ակտիվներ։ Այս մասին հայտնում է ավստրիական ORF հանրային հեռարձակողը։
«Մենք առաջընթաց ենք արձանագրել, ապրիլին սկսել ենք մոտ 6,7 միլիարդ եվրոյic, իսկ այսօր այդ գումարն արդեն 17,5 միլիարդ եվրո է»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Վիգանդի խոսքով՝ սառեցվել են 1350 անհատների և կազմակերպությունների ակտիվները, որոնք գտնվում են ԵՄ պատժամիջոցների տակ։
Հատկանշական է, որ ԵՄ յոթ երկրներ սառեցրել են նշված գումարի մեծ մասը։ Դրանք են՝ Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան, Իտալիան և Ավստրիան։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս միտումը կապված է ոչ միայն այս երկրներում ռուսական սեփականության, այլ նաև իշխանությունների աշխատանքի, ինչպես նաև պատժամիջոցների արդյունավետ իրականացման հետ։
Վիգանդը պարզաբանել է, որ ռուսական ակտիվներն այժմ սառեցված են, սակայն դրանց օգտագործումը, օրինակ, Ուկրաինայի վերականգնման համար փոխանցելու համար, պահանջում է դրանց բռնագրավում և համապատասխան օրենսդրական դաշտ։