Վրաստանի տարածքով ղազախական ուրանի արտահանումը ենթարկվում է խիստ վերահսկողության, իսկ ռադիոակտիվ բեռները սահմանին անցնում են բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Jnews-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ՝ ի պատասխան ԶԼՄ-ների՝ երկիր «Կազատոմպրոմի» արտադրանքի ներմուծման մասին հաղորդումների։ Գերատեսչությունն ընդգծում է, որ վերջին տարիներին Ղազախստանի ուրանի ներմուծման և արտահանման ազգային օպերատորը բազմիցս իր ապրանքները տարանցմամբ փոխադրել է Վրաստանի տարածքով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, երբ վրաց-ադրբեջանական սահմանի «Գարդաբանի» անցակետ են ժամանել բնական ուրանի խտանյութով (787 տոննա ընդհանուր քաշով) երկաթուղային վագոններ, որոնք հետևել են Ղազախստանից Կանադա տարանցիկ ուղուն։ «Օրենքով սահմանված կարգով, նշված բեռն անցել է տարանցիկ ընթացակարգեր և տեղադրվել մաքսային պահեստներից մեկում՝ հետագա տրանսպորտավորման նպատակով», – ասվում է գերատեսչությունից։
Ըստ «Կազատոմպրոմ»-ի՝ բեռը գտնվում է Փոթիի նավահանգստում։ Ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Trend»-ի կողմից, ասվում է, որ ուրանի առաքումը «սպասում է լրացուցիչ նյութի ժամանմանը, որը պետք է կոնսոլիդացվի և բեռնվի նավի վրա՝ հետագա փոխադրման համար դեպի վերջնական նպատակակետ»: Միևնույն ժամանակ, օպերատորը վստահեցրել է, որ անկախ նրանից՝ ուրանը մատակարարում է «Կազատոմպրոմը», թե իր համատեղ ձեռնարկության գործընկերները, նա չի փոխում իր ծագումը, քանի դեռ չի հասել արևմտյան փոխակերպման ձեռնարկություններին։ Վախենալով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ ընդլայնումը կազդի արտահանման վրա՝ Ղազախստանը ցանկություն է հայտնել մեծացնել ուրանի մատակարարումն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (TITR), որի մաս է կազմում նաև Վրաստանը։ Այս պահին «Կազատոմպրոմը» թույլտվություն ունի Ղազախստանի իր հանքերից «TITR»-ով մինչև 3,5 հազար տոննա ուրանի տարանցման համար։ Սահմանված չափը բարձրացնելու համար ընկերությանը տարանցիկ երկրների թույլտվությունն է անհրաժեշտ։
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03