Իրանցի 16-ամյա Սարինա Սաեդին մահացել է հինգշաբթի օրը Քուրդիստանի նահանգի Սենենդեջ քաղաքում, որտեղ ավելի վաղ մահացել էր Մահսա Ամինին, ինչը պատրվակ էր դարձել երկրում անկարգությունների համար: Fars գործակալության տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Սենենդաժ քաղաքի բնակիչ 16-ամյա Սարինա Սաեդին երեկ մահացել է իր բնակարանում։ Աղջկա ծնողները, հույս ունենալով վերակենդանացնել իրենց երեխային, նրան ուղարկել են տեղի հիվանդանոց»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ երկրում անկարգություններ հրահրող հակաիրանական խմբերն այժմ զանգվածաբար կեղծ հաղորդագրություններ են հրապարակում, որոնք Սաեդիի մահը կապում են երկրում ընթացող անկարգությունների հետ:
Այդ կապակցությամբ գործակալությունը մեջբերել է Սենենդաժ քաղաքի քաղաքապետի մեկնաբանությունը։ Նրա խոսքով՝ առաջին բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ իրանցին մահացել է թմրամիջոցների պատահական կամ դիտավորյալ գերդոզավորումից։
Իրանում մեկ ամսից ավելի է, ինչ շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ կապված բարքերի ոստիկանության կողմից բերման ենթարկված երիտասարդ իրանցի Ամինիի մահվան հետ։ Բողոքի ակցիաներ և անկարգություններ են տեղի ունենում հիմնականում Գիլան, Խուզեստան, Սիստան և Բելուջիստան, Թեհրան և Քրդստան նահանգներում։ Իրանի իշխանությունները մեղադրում են արևմտյան երկրներին գործողություններին աջակցելու մեջ, որոնք իրենց լրատվամիջոցներով դիվերսիոն, հակաիրանական բնույթի հաղորդագրություններ են տարածում, ինչպես նաև Իրանում իշխանությունը տապալելու կոչեր անում։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02