Քաղագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Այս մարդը՝ գործող վարչապետն, այնպես էլ մեր հասարակությաան անդամներից շատերն, այդպես էլ չհասկացավ պարզ բաներ: Նախ այն, որ Անկախությունը չի նշանակում ինչ ուզես անես: Այս աշխարհում բոլորը բոլորից կախված են ու այդ կախվածությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ աշխարհագրական դիրքով, տնտեսական պոտենցիալով, պարենային անվտանգությամբ, դեմոգրաֆիայի վիճակից, պետական ինստիտուտների որակից, ռազմական պոտենցիալից, այդ թվում նաև Ռազմական արդյունաբերության հնարավորություններից, հարևանների հետ մշակութային ընդհանրության աստիճանից և այլն, ցուցակը կարելի է շարունակել: Այս ամենից ելնելով բնորոշվում է երկրի անվտանգության աստիճանը, որով էլ պայմանավորված է սուվերենության աստիճանը: Անվտանգության աստիճանը պայմանավորված է նաև ուժերի բալանսից, և դրան հասնելու համար անվտանգության համակարգերի ճամբարներում ես անդամագրվում: Ըստ այդմ, անվտանգության ճամբարում յուրաքանչյուր անդամի ներդրումից էլ պայմանավորված է սուվերենության աստիճանը: Շատ ես ներդնում, ունեն մեծ ռեսուրսներ, քո ձայնն ավելի լսելի է՝ ավելի բարձր սուվերենության աստիճան ունես, քիչ ես ներդնում ու հիմնականում ուրիշների հաշվին անվտանգության սպառող ես, քո սուվերենության աստիճանը ցածր է ու արդյունքում միջազգային հանդիպումներում քեզ մեջքով են շրջվում, կամ մի կերպ բարևում: Իսկ եթե դա մոտենում է 0-ի, մտնում ես այս, կամ այն երկրի կազմի մեջ, կամ էլ բնակչությունդ արտագաղթում է ապահով վայրեր: Կրկնեմ, բոլորը բոլորից կախված են ու կախվածության աստիճը պայմանավորված է վերը թվարկված հանգամանքներով: Այսքանը չհասկանալով, Հայաստանի ու Ադրբեջանի վեճը տանելով ՀԱՊԿ, ինչը ստրատեգիական սխալ էր, դառնում ես հերթական անգամ պարտված, անիմաստ տեղը: Բելառուսի նախագահը շատ անկեղծ ելույթ ունեցավ, անգրագիտության վերացման շրջանակում, ու ցույց տվեց իրերի իրական դրությունը: Դա դուր է գալիս քաղաքականությունից հեռու ու տրամաբանության հետ Դուք-ով շփվող Հայաստանի սպառողին, թե ոչ, բացարձակապես կարևոր չէ, մարդն ուղղակի պարզ իրականությունը ներկայացրեց: Պետք է վերջնական լոխ լինես, որ թույլ տաս քեզ այդ ակնհայտ բաները ստիպված լինեն բացատրել: Հաջորդ քայլերում գործող վարչապետն անգրագիտության վերացման շրջանակում դասախոսություն կլսի ԵՄ-ում ու Իրանում»։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15