Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին արտահանումն աճել է 9.2%-ով, ներմուծումը` 38.1%-ով: Համաձայն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և Առևտրի նախարարության արտաքին առևտրի տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 9.2%-ով և հասել 22 մլրդ 612 մլն դոլարի, ներմուծումն աճել է 38.1%-ով և կազմել 32 մլրդ 208 մլն դոլար: Սեպտեմբերին Թուրքիայից կատարված արտահանման ծավալով առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիան։ Գերմանիա արտահանումը կազմում է 2 մլրդ 3 մլն դոլար: Համապատասխանաբար. հաջորդում են ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 378 մլն դոլար, Իրաքը՝ 1 մլրդ 277 մլն դոլար, Միացյալ Թագավորությունը՝ 1 մլրդ 205 մլն դոլար, Ռուսաստանի Դաշնությունը՝ 1 մլրդ 147 մլն դոլար։ Արտահանումը դեպի առաջին 5 տեղը զբաղեցնող երկրներ կազմել է ընդհանուր արտահանման 31%-ը։ Ներմուծման տվյալներով առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմել է 6 մլրդ 226 մլն դոլար: Համապատասխանաբար հաջորդում են Չինաստանը՝ 3 միլիարդ 709 միլիոն դոլար, Շվեյցարիան՝ 2 միլիարդ 129 միլիոն դոլար, Գերմանիան՝ 2 միլիարդ 37 միլիոն դոլար, ԱՄՆ-ը՝ 1 միլիարդ 512 միլիոն դոլար։ Առաջին 5 երկրներից ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 48,5%-ը։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման մեջ առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմել է 44 մլրդ 638 մլն դոլար։
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
00:00
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44