ԱՄՆ-ը կդադարեցնի միջուկային մարտագլխիկներով ծովային թեւավոր հրթիռների մշակումը, ասվում է Պենտագոնի փաստաթղթերում, չնայած բարձրաստիճան զինվորականները հրապարակայնորեն խորհուրդ են տվել դրանք պահել, գրում է Reuters-ը։ Սուզանավերի թեւավոր հրթիռները չեղարկելու որոշումը կարող է օգնել նախագահ Ջո Բայդենին արձագանքել Ամերիկայի միջուկային զինանոցը կրճատելու իր գործընկեր դեմոկրատների կոչերին՝ առանց զոհաբերելու նրա միջուկային «եռյակի» հիմնական բաղադրիչները՝ միջուկային մարտագլխիկներով, միջուկային ռմբակոծիչներով եւ սուզանավերի միջուկային զենքով։ Սակայն պարզ չէ, թե կդիմադրի արդյոք դրա չեղյալ համարելու փորձերին Կոնգրեսը, որը հաջորդ ամսվա ընտրություններից հետո կարող է հայտնվել հանրապետականների վերահսկողության տակ: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք 2018 թվականին զինվորականները որոշել էին միջուկային զենքով ծովային բազավորման նոր թեւավոր հրթիռ մշակել՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանի կողմից սպառնալիքի վրա: Սակայն Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ ծովային բազավորման թեւավոր հրթիռների (SLCM-N) ծրագիրը պետք չէ եւ կչեղարկվի, քանի որ ԱՄՆ-ն արդեն ունի «միջուկային զենքի սահմանափակ օգտագործումը կանխելու միջոցներ»: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լրագրողներին ասել է, որ զինվորականներին այդ հրթիռը պետք չէ, քանի որ միջուկային զինանոցն արդեն բավականաչափ հնարավորություններ ունի։ «Չեմ կարծում, որ դա որեւէ ազդանշան է ուղարկում Պուտինին։ Նա հասկանում է, թե ինչպիսին են մեր հնարավորությունները»,- ասել է Օսթինը, երբ նրան հարցրել են, թե չի դառնա արդյոք դա վտանգավոր ազդանշան Ռուսաստանի եւ Չինաստանի համար: Թրամփի վարչակազմի ծրագրերից մեկը, որը Բայդենը պահպանում է, սուզանավերի համար փոքր հզորության W76-2 բալիստիկ հրթիռն է, որը Պենտագոնը տեղակայել է 2020 թվականին՝ Ռուսաստանի կողմից նմանատիպ մասշտաբի տակտիկական միջուկային զենքի պոտենցիալ կիրառման խնդիրը լուծելու համար։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02