Երեկ քպ֊ն կրկին ընտրեց հայրենադավերի առաջնային ցուցակը(քպ վարչություն)
30.10.22 | 16:15
Երեկ քպ֊ն կրկին ընտրեց հայրենադավերի առաջնային ցուցակը(քպ վարչություն), որը պետք է առաջիկայում հնարավորինս նպաստի մեր պետականության վերջնական ավիրմանը և թրքացմանը։
Այս համատեքստում կուզենայի անդրադառնալ առանցքային դերակատարներից մեկին` սուրեն պապիկյանին, ով տարածքային կառավարման ավիրումից հետո այժմ էլ անցել է ամբողջապես և վերջնական բանակի ավիրման գործին, թվարկեմ ստորև.
1. Պայմանագրային և սպայական կազմի ատեստավորման գործընթացին, այս գեղեցիկ հնչող նախադասության մեջ կա շատ մեծ խնդիր, պատերազմ անցած սպային ատեստավորում են, վերջնական կոտրելու համար(այստեղ առկա վտանգների մասին առաջիկայում առանձին կխոսեմ)
2. Ուժայիններում` այդ թվում ՊՆ ում, դեռևս սեպտեմբերի 10֊ին տեղեկացված են եղել թշնամու հարձակման մասին, որոշ դիրքերում ոչ միայն տեղեկացված չեն եղել, նաև ամենինչ արել են, որ սպայակազմը ներքևում լինի, ինչը բերել է ավելի շատ զոհերի և դիրքերի անկման, ինչո՞ւ
3. Զենքի համալրում, բոլորս էլ հիշում ենք կապիտուլյանտի հայտնի խոսքերը, որ մեզ զենք չենք ծախում և սուրոյի հնդկական շոուն, ինչպես նաև արծրունի հայտնի տեսակետը, թե հնդկական զենքից օգտվելու համար, հայ զինվորը պետք է անգլախոս լինի, ընդամենը այս ամենին հետևելով հասկանում ես, որ զենքի համալրում չի լինելու, ընդամենը <<ասֆալտ շոու>> ինչպես ՏԿԵ նախարար աշխատած ժամանակ, էժան և անորակ ասֆալտ, մարդկանց աչքերը խաբելու համար
Այս ամենին հավելում ենք, դեռևս վրանների մեջ քնող զինվորին, դիրքերի վատ կահավորված վիճակը, կադրերի մեծ արտահոսքը, սպայակազմի մոտ սոցիալական խնդիրները, հեռանկարի ու հուսահատության տարածումը և հասկանում ես, որ լուռ խամաճիկը վերջնականապես ձգտում է հայկական բանակի կործանմանը