Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 2016 թվականը խորհրդանշական տարի է Հայաստանի և Ղազախստանի համար, քանի որ երկու երկրները տոնում են անկախության 25-ամյակը:
«Մենք գործընկերներ ենք Եվրասիական տարածաշրջանում, և կարծում եմ՝ համատեղ աշխատանքի մեծ ներուժ ունենք: Կցանկանայի հավաստիացնել, որ մենք բաց ենք համագործակցության համար, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է առաջ շարժվելու ուղղությունները նախանշելու համար», – ասել է Կարեն Կարապետյանը:
Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ Ղազախստանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը: «Մենք փոխշահավետ կառուցողական երկխոսություն ունենք բոլոր մակարդակներում, և հատկապես սերտ գործակցություն է ծավալվում Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք ունենք ցանկություն և հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնել երկկողմ միջպետական և տնտեսական հարաբերությունները», – ասել է Բակիտժան Սագինտաևը:
Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը որդեգրել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանող քաղաքականություն և կոնկրետ քայլեր է ձեռնարկում արտաքին ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ: Բակիտժան Սագինտաևը ողջունել է ՀՀ կառավարության՝ արտասահմանյան ներդրողների գործունեության համար նպաստավոր դաշտ ստեղծելու պատրաստակամությունը և ընդգծել, որ դա լավ ազդանշան է և հնարավորություն՝ նաև հայ-ղազախական գործարար կապերի զարգացման համար:
Երկու երկրների վարչապետները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության, էներգետիկայի բնագավառներում համագործակցության ընդլայնման, ապրանքաշրջանառության ծավալի ավելացման շուրջ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է առավել ինտենսիվացնել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Կողմերն առանձնակի կարևորել են հայ-ղազախական գործարար կապերի աշխուժացումը և քննարկել այդ նպատակով համատեղ բիզնես ֆորումի, էքսպո-ցուցահանդեսի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ վարչապետի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովը, գործարար համաժողովներն ու էքսպո-ցուցահանդեսները լավ հարթակ են բիզնես կապերի խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախաձեռնությունների համար:
Հանդիպմանն արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03