Մոսկվա- Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժած 27 ՀՀ քաղաքացիներին տեղափոխող օդանավը քիչ անց վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում: Ինքնաթիռով Հայաստան կտեղափոխվի նաև վթարից զոհված Արևիկ Օհանյանի դին: Օդանավակայանում տուժածների հարազատները եկել են նրանց դիմավորելու:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանն ասաց, որ տուժածները տեղափոխվում են ՌԴ ԱԻՆ ծառայության տրամադրած ինքնաթիռով: Ըստ նրա՝տեղափոխվում են համեմատաբար թեթև վնասվածքներ ստացած անձինք, որոնք բուժումը կշարունակեն ՀՀ-ում: Նրա խոսքով՝ առավել տուժած ՀՀ և ՌԴ քաղաքացիները՝ թվով 9 հոգի, բուժումը կշարունակեն Վլադիկովկասում:
Նշենք, որ տուժածները հիմնականում ՀՀ մարզերից են, որոնք մեկնել էին արտագնա աշխատանքի: Tert.am-ի հետ զրույցում Նոր կյանք գյուղի բնակիչ Ստեփան Ղազարյանը պատմեց, որ եկել է դիմավորելու ավագ եղբորն ու եղբորորդուն: Նա նշեց, որ հարազատները համեմատաբար թեթև վնասվածքներ են ստացել: Նաև ավելացրեց, որ նրանք արտագնա աշխատանքի էին մեկնել և վերադառնում էին հայրենիք: Տուժածների հարազատն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես է դեպքը պատահել, սակայն ենթադրում է, որ կամ վարորդն է քնած եղել, կամ ավտոբուսն է անսարք եղել:
Փոքր երեխաների հետ օդանավակայան էր շտապում նաև Թամարա Կիրակոսյանը: Նա ասաց, որ առավոտյան լրատվամիջոցներից է տեղեկացել վթարի մասին, և զանգահարելով մորը՝ պարզել է, որ նրանց ավտոբուսն է վթարի ենթարկվել: Նրա խոսքով՝ մայրը գլուխն է վնասել, բուժօգնություն են ցուցաբերել: Թեև այժմ վիրակապով է, բայց բարեբախտաբար լավ է: Թամարայի մայրն էլ էր արտագնա աշխատանքի մեկնել: Նշենք նաև, որ օդանավակայանում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47