Ռուսաստանի նախագահ Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եռակողմ բանակցությունների նպատակը 2020 և 2021 թվականներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարումն է։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Լրատվամիջոցը գրում է , որ սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սոչիում եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկեն ԼՂ կարգավորման հարցը, ինչպես նաև կարող են ընդունել փաստաթոիղթ, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել լրացուցիչ խթան հաղորդել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին՝ փոխվարչապետերի գլխավորությամբ։
«Ես կնշեի նաև տնտեսական բնույթի կարևոր բաղադրիչը։ Մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են փոխվարչապետերը, նրանք բավականին առաջ են գնացել այն հարցերի լուծման առումով, որոնց մասին մենք խոսել ենք ավելի վաղ՝ երկու տարի առաջ։Այստեղ էլ, ըստ երեւույթին, պետք է լրացուցիչ թափ հաղորդել»,-Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահը՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը նախորդել է Փաշինյան-Պուտին բանակցությունները։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02