Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում 1 օրվա տարբերությամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) և նրա քույրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.):Այս մասին գրում է ermenihaber-ը։ Շրջանի Զաֆերիմիլլի թաղամասը, որտեղ բնակվում էին Թորամանները, ըստ թուրքական «Takvim» լրատվականի տվյալների, ժամանակին բնակեցված է եղել ավելի քան 12 հազար հայերով և կոչվել է հայկական թաղամաս: Նշվում է, որ հանգուցյալները իրենց ողջ կյանքում, բացի Ստամբուլում բժշկական կրթություն ստանալու տարիներից, ապրել են Ալթընօրդուում և մասնագիտության բերումով շփվել շրջանի բնակչության հետ՝ նրանցից շատերին օգնելով առանց դրամական փոխհատուցման: Դոկտոր Տիգրան Թորամանը 25 տարի եղել է նաև «Օրդուսփոր» ակումբի բժիշկը՝ ըստ թուրքական աղբյուրի այդ պարտականությունները կատարելով բոլորովին անվճար: Շրջանում եկեղեցի ու հոգևորական չլինելու պատճառով երկուսի հոգեհանգստի արարողություններն էլ կատարվել են թաղմասի մզկիթում, իսկ հուղարկավորության արարողությունը կատարվել է մուսուլման հոգևորականի մասնակցությամբ: Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Պոլսի հայոց պատրիարքարանը՝ նշելով, որ իրենց տեղեկություն չի տրամադրվել հայ քաղաքացիների մահվան վերաբերյալ և միայն մամուլից են իմացել կատարվածի մասին: Նշվել է նաև, որ տեղեկանալու դեպքում իրենց հոգևորական կգործուղեին Օրդու՝ հանգուցյալների հոգեհանգստի արարողությունն իրենց կրոնի կանոններով անցկացնելու համար: Հայտարարության մեջ տեղեկացվել է նաև կիրակի օրը Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սբ. Վարդանանց եկեղեցում հանգուցյալների համար հոգեհանգստի կարգ անցկացնելու մասին:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34