Բնական գազի գինը սահմանափակելու ԵՄ առաջարկները «կեղծավոր են», Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Ալ Քաաբին Եվրահանձնաժողովը մտադիր է գազի գների սահմանափակում առաջարկել՝ օգտագործելով գնային դինամիկ մեխանիզմ, որը կարող է արդեն այս ձմռանը գործարկվել: Բայց շուկաներին միջամտելը հակասում է մրցակցության կանոններին, որոնք Եվրոպան նախկինում կիրառել է արտադրողների նկատմամբ, ասել է Քաաբին, ով նաեւ հեղուկ բնական գազ արտադրող աշխարհի խոշորագույն Qatar Energy ընկերության գործադիր տնօրենն է: «Ազատ շուկան միշտ լավագույն լուծումն է»,- ասել է Քաաբին: Բնական գազի գների սահմանափակումը նաեւ նվազեցնում է գազի արդյունահանման մեջ ներդրումներ կատարելու խթանները եւ կարող է որոշ գնորդների զրկել մատակարարումներից: Նա ասել է, որ մրցակից ներկրողները կարող են ներգրավել բեռներ, որոնք հակառակ դեպքում կգնային Եվրոպա՝ առաջարկելով ընդամենը մեկ ցենտ ավելի: Մարտին Եվրահանձնաժողովն ավարտել է հակամենաշնորհային մոտ չորս տարվա հետաքննությունը եվրոպական ընկերություններին Կատարի ՀԲԳ մատակարարումների գործարքների վերաբերյալ: Հետաքննությունը սկսվել է այն մտավախությունների պատճառով, որ արտադրողի մատակարարումների համաձայնագրերը սահմանափակում են բլոկի ներքին շուկայում այլընտրանքային ուղղություններով ՀԲԳ վաճառելու ԵՄ-ից գազ ներկրողների հնարավորությունը: Եվրոպայում դժվարությունները կպահպանվեն առնվազն մինչեւ 2025 թվականը, եթե ձմեռները խիստ լինեն, իսկ ռուսական խողովակաշարերով հոսքը չվերադառնա նորմալ մակարդակի, ասել է Կատարի նախարարը։ Նա նշել է, որ Qatar Energy-ն դեռեւս ՀԲԳ մատակարարումների մասին բանակցություններ է վարում գերմանական RWE AG եւ Uniper SE ընկերությունների հետ, ինչպես նաեւ բանակցում է որոշ ասիացի գնորդների հետ։ Կատարից այս տարի ավելի շատ ծավալներ ստանալու եվրոպական առաջնորդների ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ Կատարն արդեն շատ տարիներ գերսառեցված վառելիք է արտադրում՝ գերազանցելով սահմանված հզորությունը: Կատարը պարտավորվել է ձեռնպահ մնալ Եվրոպայից մատակարարումների վերաուղղումից, թեեւ պայմանագրով թույլատրվում է դա անել: Կատարը հավատարիմ է մնում դրան, բայց «ոչինչ մշտական չէ, եւ մենք իրավունք ունենք մեր ծավալների հետ անել այն, ինչ ուզում ենք»,- ասել է Քաաբին: «Բայց դա խոստում էր, որը մենք տվել էինք որոշակի ժամանակահատվածում։ Երբ մենք նպատակահարմար կհամարենք հրաժարվել, մենք դա կանենք»։
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03