Համահայկական գագաթաժողովին մասնակցության նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Գարո Փայլանն, ինչպես հայտնի է, տարբեր հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարների հետ:
Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Գարո Փայլանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից:
Մասնավորաբար, Գարո Փայլանը փորձել է առաջ մղել ազգային միասնության թեզը՝ շեշտը դնելով՝ «Նիկոլ Փաշինյանին օգնենք» տարբերակի վրա: Սերժ Սարգսյանը կտրուկ հակադարձել է Գարո Փայլանին՝ ասելով՝ «ինչո՞ւմ օգնենք, դավաճանության մե՞ջ»: Սերժ Սարգսյանը նաեւ հավելել է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի եւ Արցախի «գործերը վատանալու են», հայկական երկու պետությունների առջեւ որեւէ հեռանկար չի բացվելու, ուստի, համախմբվել մի մարդու շուրջ՝ ում պատճառով ստեղծվել է այս իրավիճակը, որից ելքերը դառնում են օրհասական, պարզապես բացառված է: Թուրքական խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյան-Գարո Փայլան զրույցի մի մեծ մասն էլ նվիրված է եղել «խաղաղության համաձայնագրին»:
Սերժ Սարգսյանը հստակեցրել է իր մոտեցումները նաեւ այս հարցում՝ ասելով, որ համաշխարհային պատմության մեջ հայտնի չէ դեպք, երբ խաղաղություն են կնքում խաղաղություն խնդրողի հետ. այդ դեպքում կնքվում է կապիտուլյացիա. «Խաղաղություն կնքում են ուժեղի հետ, հետեւաբար, խաղաղության այս թեզերը կեղծ են եւ որեւէ իրական քաղաքական ու աշխարհաքաղաքական հիմքեր չունեն»:
Aravot.am-ն այս ամենի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակից եւ ՀՀԿ-ից: Թե առաջին, թե երկրորդ կառույցներում ոչ հաստատեցին, ոչ հերքեցին այս տեղեկությունները:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55