ARM | RUS |

Սասունյան. Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կիսում են 2020 թվականի Արցախյան պատերազմից թալանածը

02.11.22 | 12:33

Մինչ Հայաստանն ամոքում էր 2020 թվականի Արցախյան պատերազմի իր վերքերը, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ժամանակ չէին կորցնում հավաքվելու և իրենց ընտանիքների ու մտերիմների միջև բաժանելու Արցախի և շրջակա տարածքների գրավումից ձեռք բերված ավարը։

Ադրբեջանցի լրագրող Ուլկար Նաթիքկըզին հոկտեմբերի 24-ին eurasianet.org կայքում հրապարակեց իր հետաքննական հոդվածը՝ ««Եղբայրական» Ադրբեջանն ու Թուրքիան շահավետ ղարաբաղյան բիզնեսի կապեր են կառուցում» վերնագրով։ Այն բացահայտում է, թե ինչպես են երկու նախագահներն իրենց ընտանիքի անդամների և մտերիմների միջև բաժանել Արցախից թալանածը։

Նաթիքկըզին գրել է, որ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ կանգնած ընկերություններն ստացել են առնվազն հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր, մասնավորապես՝ Ղարաբաղում այն տարածքների վերականգնման համար, որոնք Ադրբեջանը հետ է վերցրել պատերազմում… Զանգիլանի [Կովսական] շրջանում գտնվող գյուղատնտեսական նոր խոշոր համալիրներից մեկում Էրդողանի ընտանիքի անդամները բիզնես գործընկերներ են նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ»:

2022 թվականի հոկտեմբերին Էրդողանն ու Ալիևը միասին շրջեցին «Դոստ [Բարեկամ] ագրոպարկում», որը 100 միլիոն դոլար արժողությամբ մի նախագիծ է, որտեղ, վերջնարդյունքում աշխատելու է 500 մարդ և բուծելու են մինչև 10000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։ Երկու նախագահները՝ «Պատրաստված է Ղարաբաղում» պիտակներ են փակցրել «Դոստ ագրոպարկի» կողմից տարածաշրջան բերված խոշոր եղջերավոր անասունների մսամթերքի փաթեթների վրա։

Էրդողանին ուղեկցել է «Աբդուլքադիր Քարագյոզը, որը «Դոստ Զիրաաթի» սեփականատերն է և «Դոստ ագրոպարկում» թուրք ներդրողը»։ Քարագյոզը «Էրդողանի ընտանիքի անդամն է. նա ամուսնացած է Էրդողանի զարմուհու՝ Էրդողանի եղբոր՝ Մուստաֆա Էրդողանի դստեր հետ»։ 2016 թվականին նրանց ամուսնությունից անմիջապես հետո, երբ Էրդողանի ընտանիքի անդամները միացան նրա ընկերությանը, «Քարագյոզն սկսեց շահել զգալի քանակությամբ պետական պայմանագրեր, որոնցից շատերին մասնակցել է միայն նրա ընկերությունը»։

Նախագահ Ալիևի պաշտոնական կայքում ասվում է, որ «Ագրոպարկ նախագծի առաջին փուլում կառուցվել են գրասենյակային շենքեր, 5200 քառ․ մ փակ և 113000 քառ․ մ բացօթյա անասնաբուծական համալիրներ, զբոսանքի տարածքներ, սրճարան, կինոթատրոն, հանգստի գոտի, լողավազան և սպասարկող անձնակազմի համար նախատեսված շենքեր։ Համալիր է բերվել ընդհանուր առմամբ 3500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և իրականացվել է գյուղատնտեսական արտադրություն։ Երկու նախագահների մասնակցությամբ ավարտվել է նախորդ տարի ցանված ցորենի և գարու բերքահավաքը»։

Էրդողանի դաշնակիցներից մեկը, որը կառավարում է Ագրոպարկը, Մեհմեդ Զեքի Թուղրուլն է՝ ընկերության գործադիր տնօրենը, Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի խորհրդի նախկին անդամը:

«Ադրբեջանական կողմից [Ագրոպարկում] ներդրողը «Pasha Investments»-ն է՝ «Pasha Holding» ընկերության մի մասը, որը միավորում է Ալիևի կնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ընտանիքին պատկանող բոլոր ընկերությունները», պարզաբանել է eurasianet-ը:
Էրդողանի՝ վերջին ամսվա այցի ընթացքում, նրան միացել են «Ջեմալ Քալյոնջուն՝ «Քայլոն հոլդինգի» նախագահը, Մեհմեդ Չենգիզը, «Չենգիզ հոլդինգի» նախագահը և Յըլդըրըմ Դեմիրորենը՝ «Դեմիրորեն հոլդինգի» նախագահը։ Երեքն էլ միացել էին Էրդողանին՝ Ղարաբաղ նրա նախորդ այցի ժամանակ»։

««Չենգիզը» և «Քալյոնը» հայտնի են դարձել որպես «Հինգի բանդայի» երկու թուրքական ընկերությունները, որոնք սերտ կապեր ունեն Էրդողանի ու իշխող կուսակցության հետ և որոնք Էրդողանի կառավարման տարիներին շահել են պետական ամենախոշոր մրցույթներ»: Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը գրում է, որ Էրդողանի զարմուհու հետ իր ամուսնությունից հետո մեկ տարվա ընթացքում «Քարագյոզը ընդհանուր առմամբ շահել է տասը մրցույթ Ստամբուլի քաղաքապետարանից և որոշ հանրային ընկերություններից»:

Նաթիքկըզին հաղորդում է, որ «Ե՛վ «Քալյոնը», և՛ «Չենգիզը» շահութաբեր պայմանագրեր են կնքել Ղարաբաղում աշխատանքի համար …ներառյալ ճանապարհների կառուցումը և երեք հանքերի, մասնավորապես՝ ոսկու և պղնձի շահագործումը: «Քալյոնը» կառուցում է Հորադիզ-Աղբանդ երկաթգիծը, որը նախատեսված է որպես Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային երթուղու մի մաս՝ Հայաստանի հարավով։ Նախատեսվում է, որ այդ նախագիծը կարժենա ավելի քան 180 միլիոն դոլար և կավարտվի 2023 թվականին»։

Ըստ eurasianet-ի երկրորդ հոդվածի, որը վերնագրված է «Թուրքական ընկերությունները օգտվում են Ադրբեջանի հաղթանակից», ասվում է, որ «մեկ այլ ընկերություն, որը ղեկավարում է Մեհմեթ Չենգիզը, շահել է պայմանագիր Ադրբեջանի պետական ջրային տնտեսության ընկերության կողմից՝ հսկայական հիդրոէլեկտրակայան ջրամբարի կառուցման համար», հաղորդում է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP)»։ Շահումից հետո Չենգիզի կողմից վերահսկվող ընկերությունը վճարել է օֆշորային ընկերությանը, որն իր հերթին գնել է շքեղ բնակարան Լոնդոնում, ուր ապրում էր ջրային ընկերության այն ժամանակվա ղեկավարի որդին»:

Բացի այդ, «Հինգի բանդայի» մեկ այլ ընկերություն՝ «Քոլին Ինսաաթը», «նաև շահավետ ճանապարհաշինական պայմանագիր է ձեռք բերել Ղարաբաղում՝ «Հաղթանակի ճանապարհը» կառուցելու համար դեպի Շուշա [Շուշի] ադրբեջանական «Ազվիրթ» ընկերության հետ միասին։ «Քոլինը» նաև ներգրավված է եղել Ագալի գյուղում շուկայի ստեղծման գործում (գտնվում է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության փողոցում»), որտեղ տեղափոխվել են Ղարաբաղում վերաբնակված առաջին մի քանի ադրբեջանցիները»։

Թուրքական մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Դեմիրորեն հոլդինգը», 2021 թվականին 10 տարվա պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական վիճակախաղը վարելու համար և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ «40 միլիոն դոլար արժողությամբ դեղագործական գործարան կառուցելու համար»:

Նաթիքկըզին հայտնել է, որ «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կառավարությունը մոտ 2,9 միլիարդ դոլար է հատկացրել Ղարաբաղում վերակառուցման և վերականգնման ծրագրերի համար: Մանրամասներ չեն հրապարակվել այն մասին, թե որ երկրների ընկերություններն են պայմանագրեր ստանում, բայց բարեկամ համարվող այլ երկրներ, ներառյալ Իտալիան, Իսրայելը և Մեծ Բրիտանիան, ևս պայմանագրեր են ստացել: Սակայն թուրքական ընկերությունները, ըստ երևույթին, պայմանագրերի ամենամեծ շահողներն են: Բաքվում Թուրքիայի դեսպանատան տվյալներով՝ Ղարաբաղում գործում է մոտ 30 թուրքական ընկերություն։ «Այդ ընկերություններն արդեն ներդրել են 1 միլիարդ դոլար, և այդ ներդրումները կշարունակեն աճել», ասել է Բաքվում Թուրքիայի գլխավոր առևտրային խորհրդական Յակուբ Սեֆերը։

Նաթիքկըզին գրել է, որ երբ իտալացի լրագրողն Ալիևից հետաքրքրվել է Արցախում աշխատանքի մի մասը իտալական ընկերությունների կողմից ստանալու հեռանկարների վերաբերյալ, Ալիևն ասել է, որ «Իտալիան կլինի երկրորդ տեղում՝ Թուրքիայից հետո։ «Նա մեր հարևանն է, և նրանք ունեն շատ հայտնի շինարարական ընկերություններ», ասաց նա Թուրքիայի մասին: «Որովհետև նա մեր դաշնակիցն է և մտերիմ ընկերը»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդամասում հրդեհ է բռնկվել, տուժածներ կան

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդամասում հրդեհ է բռնկվել, տուժածներ...

21:33

Հայաստանի Հանրապետությանը սպառնում են նոր, ծանր մարտահրավերներ, իսկ ռեպրեսիվ շոուները այդ ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար են․ Արտակ Զաքարյան

Հայաստանի Հանրապետությանը սպառնում են նոր, ծանր մարտահրավերներ, իսկ ռեպրեսիվ շոուները այդ ամենից...

20:45

Եվս մեկ հիանալի խաղ Հենրիխ Մխիթարյանի կողմից. Ռոբերտ Արզումանյան

Եվս մեկ հիանալի խաղ Հենրիխ Մխիթարյանի կողմից. Ռոբերտ...

20:23

Երկրաշարժ՝ Երևանից 13 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է մայրաքաղաքում և Կոտայքի մարզում

Երկրաշարժ՝ Երևանից 13 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է մայրաքաղաքում և Կոտայքի...

17:51

«Քրեական մոտիվներով հերթական ներկայացումը՝ հանրությանը զբաղեցնելու համար»․ Փաստաբան Գալստյանը՝ Տարոն Մարգարյանի դեմ հարուցված գործի մասին

«Քրեական մոտիվներով հերթական ներկայացումը՝ հանրությանը զբաղեցնելու համար»․ Փաստաբան Գալստյանը՝...

17:33

«Ժոնգ թոնգ»-ի վարորդները նախորդ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից. Ասատրյան

«Ժոնգ թոնգ»-ի վարորդները նախորդ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն,...

16:44

Կարևոր է ավանդական երաժշտության գրավիչ մատուցման միջոցով հետաքրքրություն առաջացնել երեխաների շրջանում. փոխնախարար

Կարևոր է ավանդական երաժշտության գրավիչ մատուցման միջոցով հետաքրքրություն առաջացնել երեխաների...

12:23

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153...

12:08

Պակիստանում հաջողվել է փրկել գնացքում պատանդ պահվող 155 ուղևորի

Պակիստանում հաջողվել է փրկել գնացքում պատանդ պահվող 155...

11:46

Հայաստանն անում է առավելագույնը՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս. Արարատ Միրզոյան

Հայաստանն անում է առավելագույնը՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս. Արարատ...

11:34

Արագածում անհետ կորած իսպանացի լեռնագնացին դեռ չեն գտել

Արագածում անհետ կորած իսպանացի լեռնագնացին դեռ չեն...

11:18

Անհրաժեշտ է զգույշ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ․ քարոզչական առումով վտանգավոր ուղերձներ են փոխանցում

Անհրաժեշտ է զգույշ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ․ քարոզչական առումով վտանգավոր...

10:56

Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ. Արարատ Միրզոյան

Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ. Արարատ...

10:44

Անդրանիկ Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

Անդրանիկ Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում ՀՀ...

10:28

Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը

Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը

10:13

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի է

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի...

09:56

«Ժողովուրդ». Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. թվեր

«Ժողովուրդ». Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով....

09:45

«Ժողովուրդ». Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում

«Ժողովուրդ». Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է...

09:36

«Հրապարակ». Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

«Հրապարակ». Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

09:25

«Հրապարակ». ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար

«Հրապարակ». ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի...

09:17

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի է

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի...

09:56

«Ժողովուրդ». Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. թվեր

«Ժողովուրդ». Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով....

09:45

«Ժողովուրդ». Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում

«Ժողովուրդ». Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է...

09:36

«Հրապարակ». Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

«Հրապարակ». Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

09:25

«Հրապարակ». ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար

«Հրապարակ». ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի...

09:17

«Հրապարակ». Թուլանալ և հաճույք ստանալ. Փաշինյանի հորդոը՝ ՔՊ-ականներին

«Հրապարակ». Թուլանալ և հաճույք ստանալ. Փաշինյանի հորդոը՝...

09:02

«Իրավունք». «Սարիկը ռիսկ չի անի թռնի մեր վրայից». Փաշինյանը հանգստացրել է ՔՊ-ականներին

«Իրավունք». «Սարիկը ռիսկ չի անի թռնի մեր վրայից». Փաշինյանը հանգստացրել է...

09:45

«Ժողովուրդ». Ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել․ կոմպրոմատների «փունջ»՝ ընդդիմադիրների դեմ

«Ժողովուրդ». Ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել․ կոմպրոմատների «փունջ»՝...

09:37

«Փաստ». «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ

«Փաստ». «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի»...

09:27

«Փաստ». Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու «ոդիսականը»

«Փաստ». Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու...

09:16

«Ժողովուրդ». Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի

«Ժողովուրդ». Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց...

09:01

«Հրապարակ». Հայաստանում ավելի քիչ է լինում, քան Եվրոպայում

«Հրապարակ». Հայաստանում ավելի քիչ է լինում, քան...

09:52

«Ժողովուրդ». Ավինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է արժեցել

«Ժողովուրդ». Ավինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է...

09:37

«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով որոշում կհարապարակվի

«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով որոշում...

09:19

«Հրապարակ». «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է ստեղծում

«Հրապարակ». «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է...

09:02

«Հրապարակ». 150 էջ լոլո. Ինչո՞վ է պարծենում Փաշինյանը

«Հրապարակ». 150 էջ լոլո. Ինչո՞վ է պարծենում Փաշինյանը

09:45

«Հրապարակ». Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվանում է

«Հրապարակ». Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվանում է

09:33

«Ժողովուրդ». Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են ստացել

«Ժողովուրդ». Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են...

09:15

«Ժողովուրդ». Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր, փաստեր

«Ժողովուրդ». Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր,...

09:02

«Հրապարակ». Ինչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ

«Հրապարակ». Ինչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի...

09:56

«Հրապարակ». ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին

«Հրապարակ». ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է...

09:46

«Ժողովուրդ». Նախարար Արփինե Սարգսյանը ձախողել է աշխատանքը. 477 կալանավորների իրավունքները ոտնահարված են

«Ժողովուրդ». Նախարար Արփինե Սարգսյանը ձախողել է աշխատանքը. 477 կալանավորների իրավունքները...

09:34

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կգնա հակահարձակման․ Երեւանի քաղաքապետարանի ձերբակալություններից հետո իրավիճակը լարված է

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կգնա հակահարձակման․ Երեւանի քաղաքապետարանի ձերբակալություններից հետո...

09:18

«Ժողովուրդ». Կառավարությունը մամուլից է տեղեկացել, որ հայ գերիներին խոշտանգել են, նկարներն ուղարկվել են ՄԻԵԴ

«Ժողովուրդ». Կառավարությունը մամուլից է տեղեկացել, որ հայ գերիներին խոշտանգել են, նկարներն...

09:02

«Փաստ». Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային կոնսոլիդացիան

«Փաստ». Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային...

09:45

«Փաստ». Ինչո՞ւ են նույնիսկ հրդեհի հետ կապված տեղեկությունները կեղծվում

«Փաստ». Ինչո՞ւ են նույնիսկ հրդեհի հետ կապված տեղեկությունները...

09:33

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ստորագրություն է պահանջում թիմակիցներից՝ զեկույցին ծանոթանալու համար

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ստորագրություն է պահանջում թիմակիցներից՝ զեկույցին ծանոթանալու...

09:17

«Հրապարակ». Ո՞վ է Ֆրանսիայի պատվո հյուպատողը

«Հրապարակ». Ո՞վ է Ֆրանսիայի պատվո հյուպատողը

09:02

«Հրապարակ». ՊԵԿ-ը խնդիր է ստեղծել բիզնեսմենների համար

«Հրապարակ». ՊԵԿ-ը խնդիր է ստեղծել բիզնեսմենների համար

09:52

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի թե’ ընտանիքի անդամները, թե’ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի թե’ ընտանիքի անդամները, թե’ աշխատակիցները «գրավել են»...

09:36

«Իրավունք». «Մոտ օրերս բացահայտելու եմ ամեն ինչ»

«Իրավունք». «Մոտ օրերս բացահայտելու եմ ամեն ինչ»

09:28

«Իրավունք». «Ընտրվելուց հետո նոր Սարիկը իր «թթուն» կկերցնի իր համար վիզ դրած ՔՊ-ականներին»

«Իրավունք». «Ընտրվելուց հետո նոր Սարիկը իր «թթուն» կկերցնի իր համար վիզ դրած...

09:14

«Հրապարակ». Փաշինյանն իր նոր մտասեւեռումների հետ մենակ է մնացել

«Հրապարակ». Փաշինյանն իր նոր մտասեւեռումների հետ մենակ է...

09:01

«Ժողովուրդ». Դատաիրավական համակարգում փոփոխություններ կլինեն. Փաշինյանն այն «վերից վար» կփոխի

«Ժողովուրդ». Դատաիրավական համակարգում փոփոխություններ կլինեն. Փաշինյանն այն «վերից վար»...

09:55

«Հրապարակ». Դատավորը հաղթել է նախարարությանը

«Հրապարակ». Դատավորը հաղթել է նախարարությանը

09:36

«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտնի օրինագիծը տեւական «բազարներից» հետո խմբագրվել է

«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտնի օրինագիծը տեւական «բազարներից» հետո խմբագրվել...

09:27

«Փաստ». Իսրայել-Ադրբեջան դաշինքն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ

«Փաստ». Իսրայել-Ադրբեջան դաշինքն առաջին հերթին ուղղված է Իրանի...

09:15

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունները ավարտական փուլում են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունները...

09:02

«Հրապարակ». Զգուշացեք կեղծ ընդդիմադիր թեկնածուներից

«Հրապարակ». Զգուշացեք կեղծ ընդդիմադիր թեկնածուներից

09:42

«Ժողովուրդ». Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում կունենա. ինչ են քննարկելու

«Ժողովուրդ». Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում կունենա. ինչ են...

09:27

«Փաստ». Ֆորս-մաժորները և «ուղտի ականջում քնած» իշխանությունները

«Փաստ». Ֆորս-մաժորները և «ուղտի ականջում քնած»...

09:16

«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունը նոր ռեպրեսիաների է պատրաստվում. Էդգար Ղազարյանը միակը չի լինի

«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունը նոր ռեպրեսիաների է պատրաստվում. Էդգար Ղազարյանը միակը չի...

09:02

«Իրավունք». Գյումրիի ՔՊ-ականների մեծ մասը «խալաստոյ» է գցել՝ Կարեն Սարուխանյանի «պատպոլնի» հրահանգով

«Իրավունք». Գյումրիի ՔՊ-ականների մեծ մասը «խալաստոյ» է գցել՝ Կարեն Սարուխանյանի «պատպոլնի»...

09:52

«Իրավունք». Գյումրիում առաջադրված ո՞ր թեկնածուին կսատարի Աղազարյանի կուսակցությունը․ նա փակագծեր է բացում

«Իրավունք». Գյումրիում առաջադրված ո՞ր թեկնածուին կսատարի Աղազարյանի կուսակցությունը․ նա փակագծեր...

09:36

«Իրավունք». Գյումրիում իրար է խառնվել քրեական ռեզերվը, խուզարկություններ են Սլաբոդկա թաղամասում

«Իրավունք». Գյումրիում իրար է խառնվել քրեական ռեզերվը, խուզարկություններ են Սլաբոդկա...

09:28

«Փաստ». Սա ինչ-որ բան չի՞ հիշեցնում

«Փաստ». Սա ինչ-որ բան չի՞ հիշեցնում

09:15

«Ժողովուրդ». Դաշնակցությունը պատրաստվում է մեծ ժողովի

«Ժողովուրդ». Դաշնակցությունը պատրաստվում է մեծ ժողովի

09:02

«Հրապարակ». Ընտրությո՞ւն, թե՞ հանրաքվե. Թե երկուսը մեկում

«Հրապարակ». Ընտրությո՞ւն, թե՞ հանրաքվե. Թե երկուսը...

09:52

«Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը դատախազի սեղանին է

«Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը դատախազի սեղանին...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ փոխնախարա՞ր

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը՝...

09:26