Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է՝ այն դիտարկումները, որոնք հրապարակել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրանց ժամանակին պատասախաններ տրվել են:
Լրագրողների հարցին՝ հիմա հայկական կողմից համարժեք կոշտ պատասխան հնչե՞լ է՝ նա արձագանքեց. «Համարժեք կոշտ պատասխան. հո սա բռնցքամա՞րտ չի, որ կոշտ ու փափուկ պատասխաններ լինի. մենք մեր մարտավարությունն ունենք ու ըստ դրա ենք գործում»:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա, քանի դեռ իշխանության է Իլհամ Ալիևը, որի հետ, ըստ Լուկաշենկոյի, հնարավոր է բանակցել. «Հարցը շատ զգայուն ու նուրբ է, այնպես չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Երկու երկիրն էլ մեզ բարեկամ են, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, մենք շատ սերտ կապեր ունենք և ուղղափառ Հայաստանի, և մուսուլմանական Ադրբեջանի հետ... Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։ Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար հարազատ պետություններն են, և սա իրադրության յուրահատկություն է, որը մենք չենք կարող անտեսել»,- ասել էր Լուկաշենկոն:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմային ու հարցին՝ օրակարգում կա՞ կառույցից դուրս գալու հարց՝ Արայիկ Հարությունյանն ասաց, թե Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած իր պարտականությունները կատարի:
Հիշեցնենք, նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն, քաղաքական խաղ էր անվանել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան միջնորդների ներգրավումը։
«Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է», - ասել էր Բելառուսի նախագահը:
10:37
10:15
10:02
09:45
09:34
09:17
09:02
21:33
20:45
20:23
17:51
17:33
16:44
12:23
12:08
11:46
11:34
11:18
10:56
10:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15