Կանադան հրապարակել է ներգաղթյալներ ընդունելու զգալի ավելացման պլանների մասին՝ նպատակ ունենալով հասնել այն բանին, որպեսզի մինչեւ 2025թ. երկրի բնակչությունն ավելանա 500 հազար մարդով, քանի որ երկիրը ձգտում է լուծել աշխատուժի սուր անբավարարության խնդիրը, տեղեկացրել է AP-ը։
Ներգաղթի նախարար Շոն Ֆրեյզերը հրապարակել է նոր պլանը։ Հատուկ ուշադրություն է հատկացվել ավելի մեծ թվով մշտական բնակիչների ընդունմանը, որոնք, սակայն, պետք է ունենան աշխատանքային հմտություններ եւ փորձ։ Ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը ողջունել է այս պլանը։ Նոր պլանը նախատեսում է, որ 465 000 մարդ գալու է 2023թ., իսկ 2025-ին նրանց թիվը կհասնի 500 000-ի։ Համեմատության համար. ներգաղթի դեպարտամենտը տեղեկացրել է, որ անցած տարի եկել է 405 000 միգրանտ։
Նրանց մեծ մասը լինելու է այսպես կոչված տնտեսական ներգաղթյալ, որոնք, ինչպես սպասվում է, լրացնելու են մոտ 1 մլն աշխատատեղ, որոնք ներկայում թափուր են տնտեսության տարբեր հատվածներում։
Չնայած ներգաղթի նախատեսվող աճի մեծ մասը հաջորդ երեք տարիներին ուղղվելու է տնտեսության աջակցմանը, նոր պլանը նախատեսում է նաեւ ընտանիքների անդամների թվի ոչ մեծ ավելացում, որոնց մուտքը կթույլատրվի Կանադա։ Կանխատեսվում է նաեւ փախստականների ընդհանուր թվի կրճատում՝ 2023թ. 76 000-ից 73 000-ի 2025թ., ինչը Ֆրեյզերը բացատրել է նրանով, որ կառավարությունը կավարտի 40 000 աֆղանստանցի փախստականների վերաբնակեցումը եկող տարի։
Կանադայի արդյունաբերության արձագանքը միանշանակ չէր. Կանադայի գործնական խորհուրդը հավաստիացրել է, որ կառավարության պլանը բավական հեռու չի գնացել երկրում աշխատուժի աննախադեպ անբավարարության խնդիրը լուծելու համար։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02