ARM | RUS |

«Փաստ». Սոչիի հանդիպումների լույսն ու ստվերը

03.11.22 | 10:08

Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայիս աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերին զուգահեռ հայ-ադրբեջանական հակամարտության և Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները նոր երանգ են ստանում։ Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի գործում, այնուամենայնիվ, այն ներկայացնող պետությունները շարունակում են ակտիվ դերակատարություն ստանձնել։ Մի կողմից` Արևմուտքն է փորձում միջնորդի նախաձեռնությամբ հանդես գալիս՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կազմակերպված հանդիպումների տեսքով, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը, որը ձգտում է հակամարտության կարգավորման թելերն իր ձեռքում պահել։ Պետք է նկատի ունենալ նաև, որ Վաշինգտոնը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում տեղ է թողնում Բրյուսելի համար։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հիմնականում տեղի են ունենում ոչ թե Վաշինգտոնում, այլ Բրյուսելում։

Բնական է, որ Արևմուտքի նախաձեռնողականությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակ է հետապնդում։ Դրա համար էլ հաշտության պայմանագրի՝ մամուլի հրապարակումներից հայտնի դարձած արևմտյան առաջարկներում Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ու Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն է նախատեսվում։ Այդ երկխոսության կազմակերպման միջոցով Արևմուտքը, բնականաբար, ձգտելու է այնպես անել, որ նախ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, որին կհետևի նաև ՌԴ-ի դուրս գալը Հարավային Կովկասից։ Եվ պատահական չէ, որ մինչև տարեվերջ հաշտության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակի ստորագրման մասին խոսակցություններին զուգահեռ Ռուսաստանը փորձեց կրկին նախաձեռնողականությամբ հանդես գալ՝ ընդգծելով, որ պահպանելու է հիմնական միջնորդի իր դիրքերը։

Դրա համար էլ հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հետևեց հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումը։ Բայց հետաքրքրական է այն հանգամանքը, որ նախքան Սոչիի հանդիպումը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում Պուտինը որոշակի ակնարկներ արեց հետագա խաղաղության պայմանագրում Արցախի առանձնահատկությունների մասին արձանագրման կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, ռուսական մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե, ամենայն հավանականությամբ, եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքում քննարկման է դրվելու խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը։ Իսկ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մի շարք արարողակարգային նրբություններ չվրիպեցին հանրության աչքից։ Հատկապես ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հետ լուսանկարում Պուտինն անձամբ էր պահել հովանոցը նրա գլխավերևում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևն իր առանձին հովանոցով էր։

Եվ նույնիսկ ադրբեջանական մամուլում այսպիսի իրողությունը վերլուծեցին այն կոնտեքստում, թե Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր անվտանգային հովանոցի տակ է վերցնում Հայաստանին, միևնույն ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, թե Ադրբեջանն էլ ցույց է տալիս, թե ինքնուրույն դիրքերից է հանդես գալիս։ Մյուս կարևոր իրողությունը Սոչիի հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության տեքստն էր։ Բայց հանդիպումից հետո Պուտինը հայտարարեց, թե ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, և որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից։ Սա նշանակում է, որ նախապես մշակված տեքստ է եղել, և, ըստ երևույթին, հենց Ադրբեջանի պահանջով են որոշ կետեր դուրս եկել այդ տեքստից, քանի որ Ալիևը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից։ Այնուամենայնիվ, Սոչիի հանդիպման արդյունքում տարածված հայտարարության տեքստի բովանդակությունն ակտիվ քննարկումների թեմա դարձավ։

Նախ՝ ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ ինչպես Պրահայի հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրության մեջ, Սոչիի հանդիպման ժամանակ ևս Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։ Եվ պատահական չէ, որ շատերը նկատեցին, թե Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքներն արձանագրող հաղորդագրությունը որևէ նորություն իր մեջ չի պարունակում, այլ վերահաստատում է եղած պայմանավորվածությունները, այդ թվում՝ արևմտյան։ Փորձագետների աչքից չվրիպեց նաև այն իրողությունը, որ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Արցախի մասին, փոխարենը ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ տեքստում նշվում էր անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին։

Ուստի մարդկանց սկսեց հուզել այն հարցը, թե այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը։ Այս խնդրի մասին խոսեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Ըստ էության, Ռուսաստանը, խրախուսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հանդես է գալիս Արցախյան հակամարտությունը սառեցնելու դիրքերից։ Հարավային Կովկասում հակամարտության նոր բորբոքումը ձեռնտու չէ Մոսկվային։ Հիմա Ռուսաստանի հիմնական ուշադրությունը սևեռված է եվրոպական տարածաշրջանում, և Ուկրաինայի ուղղությամբ հարցերը կարգավորելուց հետո միայն Ռուսաստանը իր ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի ուղղությամբ, բայց մինչ այդ ռուսական կողմին անհրաժեշտ է թույլ չտալ իր դիրքերի թուլացում այս տարածաշրջանում, ինչով և զբաղված է ռուսական կողմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ

Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը...

15:06

Իրանական բանակը հայտնել է ԱՄՆ-ի «Abraham Lincoln» ավիակրի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածների մասին

Իրանական բանակը հայտնել է ԱՄՆ-ի «Abraham Lincoln» ավիակրի ուղղությամբ հասցված հրթիռային...

14:49

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով. Պապոյան

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ...

14:35

Ադրբեջանը նախատեսել էր 2025-ի մարտին հարձակվել ՀՀ-ի վրա, և ոչ թե Փաշինյանի զիջումները, այլ TRIPP-ը փրկեց իրավիճակը. Թաթոյան (Տեսանյութ)

Ադրբեջանը նախատեսել էր 2025-ի մարտին հարձակվել ՀՀ-ի վրա, և ոչ թե Փաշինյանի զիջումները, այլ...

14:14

Երկու օր առաջ եմ խոսել Սեդար Քըլըչի հետ, այս պահին նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան

Երկու օր առաջ եմ խոսել Սեդար Քըլըչի հետ, այս պահին նորություն չկա. Ռուբեն...

13:56

Իրենց ինչ կա, ինչ կուզեն՝ կասեն. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին (Տեսանյութ)

Իրենց ինչ կա, ինչ կուզեն՝ կասեն. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի վերաբերյալ Փաշինյանի...

13:45

Ռոբերտ Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսա, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին խոսա. Վահագն Ալեքսանյան

Ռոբերտ Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսա, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին...

13:34

Ալեն Սիմոնյանը ոտքից գլուխ ստում է. Հակոբ Ասլանյանը մանրամասներ է հայտնում

Ալեն Սիմոնյանը ոտքից գլուխ ստում է. Հակոբ Ասլանյանը մանրամասներ է...

13:12

Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների կիզակետում

Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների...

11:17

Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ

Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության...

10:45

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար

Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի...

10:22

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի...

10:14

Վեց օտարերկրացի մտել են համաերկրացիների բնակարան, ծեծել նրանց, կտրող-ծակող առարկայով հարվածել, հափշտակել գումար և բջջային հեռախոս

Վեց օտարերկրացի մտել են համաերկրացիների բնակարան, ծեծել նրանց, կտրող-ծակող առարկայով հարվածել,...

09:21

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:03

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական...

18:48

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի մոտ

«Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը». բողոքի ակցիա՝ ԱԺ–ի...

15:58

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ. Դանիելյան

Մարդը քրոնիկ ստախոս է, առավոտվա ասածը կեսօրին հերքում է, երկիրը չեն կարող կառավարել «ուրախ...

15:45

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական...

15:23

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Մարտունի քաղաքից հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4...

15:09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ...

13:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44