«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել։ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ գումար։ Ավելին` նախատեսվում է վերանորոգել ՄԻՊ գրասենյակը՝ 24 մլն դրամով։
Մինչդեռ նույն կառավարությունը 2021-ին ցանկանում էր վերացնել օրենքի այն դրույթը, որով սահմանվում էր, որ ՄԻՊ աշխատակազմին տրամադրվող բյուջեն չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարի, եւ ուզում էին կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը: Իսկ այդ դրույթը ՄԻՊ-ին անկախության երաշխիք էր տալիս եւ բացառում ֆինանսական կախվածությունը կառավարությունից։
Թաթոյանի օրոք նույնիսկ ՄԻՊ աշխատակազմի մեքենաները կրճատեցին` այն դեպքում, երբ օմբուդսմենը մշտապես սահման ու Արցախ էր մեկնում, փաստահավաք աշխատանք կատարում, ինչն անում է նաեւ հիմա, երբ թողել է ՄԻՊ-ի պաշտոնը։
Իր վերջին հարցազրույցներից մեկում նա պատմեց, որ իրեն առաջարկում էին սահմանային բնակավայրեր գնալ տաքսիով։ Այս երկակի ստանդարտները ցույց են տալիս իշխանությունների վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ, երբ դրանց ղեկին իրենց հավատարիմ ծառայող անձինք չեն, այլ՝ դեմք եւ ինքնուրույնություն ունեցող պաշտոնյաներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02