Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ամփոփել է իր պաշտոնավարման ժամանակահատվածի ձեռքբերումներն ու խնդիրները:
Նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բեգլարյանն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ Արցախի Հանրապետության պետնախարարի պարտականությունները ստանձնել է 2021 թվականի հունիսի 1-ին՝ հետպատերազմական դժվարին շրջանում: «Առ այսօր դեռևս ճգնաժամային իրավիճակում ենք: Չէի ասի, որ պետական համակարգն այդ ճգնաժամին պատրաստ էր: Այս երկու տարվա ընթացում վերականգնողական մեծ աշխատանքներ են տարվել՝ ենթակառուցվածքային, սոցիալական ծրագրեր, որոնք Արցախի Հանրապետության բնակիչների կյանքը պահել են որոշակի կայուն պայմաններում: Իհարկե, այս ընթացքում բավականին և ծրագրային հաջողություններ ենք ունեցել, և բացթողումներ, բայց պետք է հաշվի առնել, որ ամբողջ պետական համակարգն աշխատել է:Կարող եմ նաև նշել, որ մենք ունենք հասարակության մեջ վստահության բավականին լուրջ խնդիր պետական մարմինների, պաշտոնյանների հանդեպ, որը, իհարկե, շատ ավելի սուր արտահայտված է պատերազմից հետո՝ պայմանավորված արտաքին գործոններով»,-նշեց Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում լուծվել են համակարգային խնդիրներ: «Ընթացքում սովորել եմ կառավարման մեթոդներ, հետո, փորձից ելնելով, բարելավել եմ իմ և գործընկերներիս աշխատանքի արդյունավետությունը: Խնդիրներին չեմ վերաբերել որպես կետային, անհատական խնդիրներ, այլ վեր եմ հանել դրանք, կարգերով, օրենքներով կարգավորում եմ տվել: Ստեղծել եմ նորմատիվ հիմքեր և համակարգը սկսել է արդյունավետ աշխատել»,-նշեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ հաջողություններ են արձանագրվել մասնավորապես բնակարանային ապահովման, շինարարության, սոցիալական ոլորտներում ևս, որոնք դեռ ընթացքում են:
«Սոցիալական աշխատողի ինստիտուտն ենք ներդրել, որոշակի հաջողություններ ենք ունեցել վերապատրաստումների առումով, բայց այս տեսանկյունից ես համարում եմ,որ մեծ բացթողումներ ունենք, որովհետև պետական համակարգում կառավարման կարողությունների խնդիր կա: Ցավոք, մենք պատշաճ կրթական համակարգ չունենք: Հույս ունենք, որ առաջիկայում լուրջ հաջողություններ կունենանք: Շատ ավելի արմատական խնդիրներ կան կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից»,-մանրամասնել է Բեգլարյանը՝ բացթողում համարելով այն, որ կրթության ոլորտը դեռևս ռազմավարական զարգացման փուլ չի մտել:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03