Անցած տարի Հայաստանում կատարվել են 129,2 մլրդ դրամի ուղիղ օտարերկրյա ներդրումներ։ Այդ գումարից ԵԱՏՄ երկրների բաժինը կազմել է մոտ 1/3-ը՝ 40,1 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 3-ին ասել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Բացի այդ, նախարարի խոսքով՝ 2021թ. Հայաստանի տնտեսության իրական սեկտորում ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 204,8 մլրդ դրամ։ ԵԱՏՄ-ի բաժինը դրանցում կազմել է 32,4 մլրդ դրամ։ «2022թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ներհոսքի ծավալը Հայաստանի տնտեսությունում կազմել է 41 մլրդ դրամ։ ԵԱՏՄ երկրներից ներդրումների ներհոսքի ծավալը կազմել է 47 մլրդ դրամ։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ի մեջ չմտնող երկրներից ներհոսքը բացասական է եղել»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։ Ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալն այս շրջանում կազմել է մոտ 76,5 մլրդ դրամ։ Դրանցից 57,5 մլրդ դրամը եկել է ԵԱՏՄ երկրներից։
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15