«Համաձայն չեմ այն պնդման հետ, որ ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նրա՝ եթե վերցնեն միջին քաղաքացուն, ապա նա 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում։ «Բնականաբար, որոշ մարդիկ ավելի վատ են ապրել, և մեր խնդիրն է այնպես անել, որ այդ թիվը լինի զրո: Մենք 50 հազարով ավելացրել ենք աշխատատեղերի քանակը, որն ազդել է 50 հազար ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա, բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ, քանի որ ունենք շատ բարձր գնաճ», - հավելեց նա։ Նրա խոսքով՝ այն բարձր գնաճը, որ կա աշխարհում ու Հայաստանում, ըստ գնահատականների, գնաճի պատճառով աղքատության մակարդակը կարող է բարձրանալ 27-ից մինչև 42 տոկոս. «Հիմա մեր արած աշխատանքի շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ այդ 27-ը նվազի կամ 42 չդառնա, պաշտոնական թվերը ցույց կտան, երբ դրանք հրապարակվեն: Ես առաջարկում եմ մի քիչ էլ սպասենք, կտեսնենք»։ Քերոբյանը միաժամանակ նշեց, որ բյուջեի լրացուցիչ եկամուտներն ուղղում են աղքատության հաղթահարմանը, մասնավորապես՝թոշակների և նպաստների բարձրացմանը. «Չեմ կարող ասել՝ հաջողություն կունենանք, թե ոչ, բայց մեր աշխատանքն ուղղված է եղել դրան և հաջորդ տարիներին ևս սոցիալական խնդիրների լուծումը լինելու է մեր գլխավոր նպատակը»։
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15