Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին զուգահեռ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում հատուկ ներկայացուցիչների մակարդակում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով, ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում, բայց, դրան զուգահեռ, շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում», - ասաց նա: Միրզոյանը հավելեց, որ խոսքը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման մասին է եւ այլն։ «Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- ասաց Միրզոյանը:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03