Բեռլինը պետք է փոխի իր վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ, քանի որ երկիրը վերադառնում է ավելի բացահայտ «մարքսիստ-լենինիստական» քաղաքական ուղեգիծ, գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Politico-ի եւ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար հոդվածում։ Շոլցը պաշտպանել է իր այցը Չինաստան, բայց ընդգծել է, որ գերմանական ընկերությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ արդյունաբերական մատակարարման շղթաներում «ռիսկային կախվածությունը» նվազեցնելու համար, հատկապես «առաջադեմ տեխնոլոգիաների» առումով: Շոլցը նշել է, որ նախագահ Սի Ծինփինը գիտակցաբար միջազգային ընկերություններին Չինաստանից կախվածության մեջ դնելուն ուղղված քաղաքական ռազմավարություն է անցկացրել։ «Կոմունիստական կուսակցության քիչ առաջ ավարտված համագումարի արդյունքները միանշանակ են՝ մարքսիզմ-լենինիզմի ճանաչումը շատ ավելի լայն տեղ է գրավում, քան նախորդ համագումարների եզրակացություններում… Քանի որ Չինաստանը փոխվում է, մեր հարաբերությունները Չինաստանի հետ նույնպես պետք է փոխվեն»,- գրել է Շոլցը: Նա կրկնել է իր նախորդի՝ Անգելա Մերկելի դիրքորոշմանը, պնդելով, որ Միացյալ Նահանգները (անանուն, բայց հստակ նույնականացված) չպետք է ներքաշի Գերմանիային Պեկինի դեմ նոր սառը պատերազմի մեջ: «Գերմանիան, որը սառը պատերազմի ժամանակ բաժանման նման ցավալի փորձ է ունեցել, շահագրգռված չէ աշխարհում նոր բլոկների ի հայտ գալով»,- գրել է նա։
«Չինաստանի հետ կապված դա նշանակում է, որ, իհարկե, այս երկիրը՝ իր 1,4 միլիարդ բնակչությամբ եւ իր տնտեսական հզորությամբ, ապագայում առանցքային դեր է խաղալու համաշխարհային ասպարեզում, ինչպես դա եղել է պատմության երկար ժամանակաշրջաններում»: Վաշինգտոնի քաղաքականությունը թեթեւակի քողարկված քննադատելով՝ Շոլցն ասել է, որ Պեկինի վերելքը չի արդարացնում «Չինաստանին մեկուսացնելու որոշ երկրների կոչը»: Նա պնդել է, որ նպատակը «անջատվելը» կամ Չինաստանի հետ արտադրական կապերը խզելը չէ։ Սակայն Շոլցը նշել է, որ ինքը «լրջորեն» է ընդունում նախագահ Սիի այն պնդումը, որ Պեկինի նպատակը «Չինաստանից միջազգային արտադրական շղթաների կախվածությունը խստացնելն է»:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55