Պորտուգալիան դիտարկում է «ոսկե վիզա»-ի սխեմայից հրաժարվելու հնարավորությունը, որն ուղղված է հարուստ ներդրողների ներգրավմանը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անտոնիու Կոշտան, հայտնում է Lusa լրատվական գործակալությունը։
«Կան ծրագրեր, որոնք մենք այժմ վերանայում ենք, եւ դրանցից մեկը ոսկե վիզայի ծրագիրն է, որը, հավանաբար, արդեն կատարել է իր գործառույթը, եւ, հնարավոր է, այն պահպանելու որեւէ հիմք չկա»,- ասել է Կոշտան:
2012-ին գործարկված սխեմայի համաձայն, ԵՄ անդամ չհանդիսացող ներդրողները կարող են Պորտուգալիայում բնակության թույլտվություն ստանալ, եթե նրանք ավելի քան 280 000 եվրո ներդնեն անշարժ գույքի մեջ կամ առնվազն 250 000 եվրո՝ արվեստի ոլորտում: Սա հանրաճանաչ սխեմա է այնպիսի երկրների ներդրողների շրջանում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ավստրալիան, որոնց քաղաքացիները բնակության իրավունքով ստանում են ԵՄ վիզա եւ կարող են եկամտաբեր տներ ու բնակարաններ գնել:
Պորտուգալիան արդեն ժամանակավորապես կասեցրել է ռուսաստանցիների համար նախատեսված սխեման Ուկրաինայի պատերազմից հետո։
Լիսաբոնը նաեւ կտրուկ քննադատության է արժանացել, երբ պարզվել է, որ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը անցյալ տարի ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն՝ պնդելով, որ ինքը սեֆարդական հրեաների ժառանգ է: Ռաբբին, որը օգնել է միլիարդատիրոջը Պորտուգալիայի քաղաքացիություն ստանալ, հետաքննության է ենթարկվում։
Պորտուգալիան քաղաքացիություն չի շնորհում ներդրումների միջոցով, բայց երբ մարդը ստանում է կացության թույլտվություն, նրան թույլատրվում է ազատ ճանապարհորդել ԵՄ-ում, եթե նա տարին առնվազն յոթ օր երկրում է անցկացնում:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02