ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի խումբ անձանց, ընկերությունների եւ նավերի դեմ, որոնք, նրա պնդմամբ, կապված են նավթի մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպության հետ, որը, ինչպես նրանք են ասում, օգուտ է տալիս լիբանանյան «Հըզբոլլահ»-ին եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հաղորդում է AP-ն:
Ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ, վեց ֆիզիկական անձինք եւ 11 նավեր՝ Ջիբութիից մինչեւ Պանամա տարբեր երկրների դրոշների ներքո, ներառված են պատժամիջոցների փաթեթում՝ այն սխեմային ենթադրյալ մասնակցության համար, որով պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթը խառնել եւ արտահանել են:
Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը հայտնել է, որ Վիկտոր Արտյոմովը, Էդման Նաֆրիեն, Ռուզբեհ Զահեդին, Մուհամմեդ Էլ Զեյնը եւ ուրիշներ տասնյակ ընկերություններ են օգտագործել անօրինական գործունեություն իրականացնելու համար։
«Այդ ապօրինի սխեման ղեկավարող անձինք օգտագործում են կեղծ ընկերությունների ցանցը եւ խարդախ մարտավարություն, ներառյալ փաստաթղթերի կեղծումը, որպեսզի քողարկեն իրանական նավթի ծագումը, վաճառեն այն միջազգային շուկայում եւ խուսափեն պատժամիջոցներից»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Բրեյն Նելսոնը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02