Մադաթափա լիճը դեռևս ամառվանից սկսել էր չորանալ, գործընթացը չի դադարել, այն շարունակում է չորանալ։ Այս մասին ահազանգում է Jnews-ը։
Ջավախքի պահպանվող տարածքների գործակալությունից հայտնում են, որ լճի հետազոտությունը նախատեսվում է 2023-24 թվականներին և ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։
Լճի հարևանությամբ գտնվող Ժդանով գյուղի բնակիչների խոսքերով, ամեն տարի էլ չորանում է, բայց այսպիսի արագացված ու խորը տեմպերով դեռ չէր եղել։
Այս տարի լիճը շատ է չորացել, օգոստոսից անձրև չենք տեսել, դա է պատճառը։ Ջուր, որ լինի թռչունները միշտ էլ կլինեն։ Անգամ մեր տնական սագերը, որ միշտ լճի տարածքում էին, հիմա լիճ չեն գնում: Որտեղ ջուր է լինում, թռչունները հիմնականում այդ տարծքում են լինում: Ընդամենը մի քանի տարի առաջ թռչունները լճի մի ծայրից մյուս ծայրը լիքն էին»,- ասել է Ժդանով գյուղի բնակիչ Անուշ Մարկոսյանը։
Ինչպես գյուղացիներն են ասում՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվում լճի «փրկության» համար։
Դեռևս 2019 թվականին լճի ափամերձ մասում հայտնաբերվել էին առեղծվածային, ստորգետնյա անցքեր, որտեղ լճի ջուրն էր հոսում: Առեղվածը կայանում էր նրանում, որ ջուրը հոսում էր անցքերի մեջ, սակայն ուր էր այն գնում՝ անհայտ է: Մի քանի փորձարկում է կատարվել՝ հանելուկը պարզելու համար, սակայն՝ ապարդյուն: Ֆիքսվել է 3-4 անցք, սակայն Մադաթափայի ոչ բոլոր անցքերն են հայտնաբերվել, բնակիչների կարիքով՝ անցքեր կարող են ջրի ծածկույթի տակ ևս լինել: Եվ լճի չորացման ամենահավանական պատճառը կարող են լինել այդ անցքերը:
Լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր Խոզապինի լճի չորացման մասին։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02