ARM | RUS |

«Հրապարակ». Պատգամավորները «լեւի՞» են գնում, որ ուզում են գաղտնի պահել

04.11.22 | 09:45

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։ Դրա համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մտադիր է ԱԺ աշխատակազմի համար 2023 թ․ ձեռք բերել 17 էլեկտրամոբիլ՝ որպես խնայող եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց։ Բայց 2023-ի բյուջեի նախագծում այդ որոշումը տեղ չի գտել, քանի որ կառավարությունը մերժել է ֆինանսավորել ԱԺ աշխատակազմի «էկոլոգիապես մաքուր» գաղափարները։ Բյուջեի քննարկումների ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն առաջարկեց հրաժարվել, առհասարակ, ծառայողական մեքենաներից եւ օգտվել տաքսիներից՝ օրինակ վերցնելով այլ երկրների փորձից, որով կնպաստեն ինչպես ծախսերի կրճատմանը, այնպես էլ «պադավատապետությունից» կհրաժարվեն։ Վահան Նարիբեկյանը հակադրվեց այդ գաղափարին։ «Հրատապ բաներ կան, որ, միանշանակ, չի լինի տաքսիով անել, կամ չես կարող վստահել տաքսու վարորդին, որ ինքը քեզ կոնկրետ տեղ պիտի տանի, որ քո պայմանավորվածությունը գաղտնի պետք է մնա, դրա համար կան էդ վարորդները»,- ասաց Նարիբեկյանը։

Ի դեպ, Խաչատրյանն ակնարկեց նաեւ, որ պատգամավորների գործուղումները շատ են, մեծ կազմով են գնում, ու այդքան էլ արդյունավետ չեն անցնում։ «Իրականում, նկատվում է, որ կարելի էր ավելի արդյունավետ աշխատել էդ մասով»,- ասաց պատգամավորը, ով գործուղումների գնալու ցանկություն չունի։ Նարիբեկյանն էլ հաստատեց, որ 2022 թ․ գործուղումները 2021-ի նկատմամբ 27-ով աճել են, իսկ այս պահին փաստացի ինն ամսվա ընթացքում եղել են 82-ը, բայց ինքը կողմ է գործուղումներին, որովհետեւ «ցանկացած մարդու մոտ առաջանում է նոր միտք՝ ավելի լավ Ազգային ժողով կամ ավելի լավ Հայաստան ունենալու համար»։

Վահան Նարիբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց ավտոպարկը թարմացնելու եւ էլեկտրական մեքենաների անցնելու իրենց ցանկությունը։

«Որովհետեւ խնայողական են, որովհետեւ առկա մեքենաները 2007-2008 թթ․ մեքենաներ են եւ 300 հազար կմ վազքն անցել են արդեն, շարժիչները խափանվել են, արդեն ծախսատար են»,- ասաց Նարիբեկյանը։ Նա նշեց, որ նախատեսում էին Volkswagen ID4 մակնիշի էլեկտրական մեքենաներ ձեռք բերել, որոնք այս պահին շուկայում ամենաէժանն են, եւ մեկ լիցքավորմամբ ամենաերկար ճանապարհը հենց դրանք են անցնում։ Սակայն կառավարությունը մերժել է այս ծրագիրը։

- Վիգեն Խաչատրյանն առաջարկում է տաքսիներից օգտվել, դա Ձեզ համար ընդունելի տարբերակ չէ՞։ Ի դեպ, նմանատիպ մի մոդել, որքան հիշում եմ, ժամանակին առաջարկում էր Դավիթ Հարությունյանը։

- Ես ասացի, որ որոշ չափով ես ընդունում եմ դա, բայց լինում են դեպքեր, որ տվյալ ուղեւորների գաղտնիությունը պետք է պահվի, թե ուր են իրենք գնում, եւ նպատակահարմար չէ, որ իմանան։

- Ժողովրդից թաքուն տե՞ղ են գնում պատգամավորները, աշխատակազմի անդամները։

- Կարող են եւ գնալ։

- Ո՞ւր։

- Ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք։

- «Լեւի՞» են գնում։ Նախկինում, օրինակ, պատգամավորները հենց այդ նպատակով էին ձգտում քողարկել իրենց մեքենաները։ Հիմա այդ ո՞ւր պետք է գնան ձեր պատգամավորները, որ չեն ուզում՝ իմացվի։ Թաքուն տեղե՞ր են գնում։

- Կարող է, ես չեմ կարող ասել։

- Այս ընթացքում եղե՞լ է նման դեպք, որ պատգամավորներն ինչ-որ թաքուն տեղեր են գնացել։

- Չեմ կարող ասել, ի՞նչ իմանամ, ես իրենց հետ չեմ եղել։

- Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ իրենք կարող է եւ գնում են նման տեղեր։

- Ենթադրում եմ։

- Իսկ Դուք՝ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար, թաքուն տեղեր գնո՞ւմ եք։

- Ոչ։

- Այսինքն՝ Դուք կարող եք տաքսիներով էլ ազատ տեղաշարժվել։

- Միանշանակ։

- Հանձնաժողովի նախագահների մեքենաների փոխարինման կարիք կա՞, թե՞ ոչ։

- Այո, կա։ Դեռ միայն ԱԺ փոխնախագահների մեքենաներն են, որ քիչ թե շատ թարմ են՝ 2018 թվականի արտադրության են, իսկ դրանից ներքեւի մեքենաներն արդեն տասը տարեկան եւ բարձր են։

- Ասացիք՝ գործուղումների թիվն ավելացել է։ Մենք էլ ենք նկատել, որ շատ հաճախ են պատգամավորները մեկնում գործուղումների, չե՞ք կարծում, որ սա բյուջեի վատնում է, ինչի համար հաճախ էինք քննադատում նախկին պատգամավորներին։

- Ես էդ կարծիքին չեմ։

- Օրինակ՝ Դուք ի՞նչ օգուտ եք տվել պետությանը, հայրենիքին, երբ մեկնել եք գործուղման։

- Էն, ինչը որ անում ենք տարվա ընթացքում, դրա առնվազն 2 տոկոսը գործուղումների եւ փորձի փոխանակման արդյունք է։

- Պարզապես, ձեր պատգամավորներից ոչ բոլորն են շրջագայել նախորդ իշխանությունների օրոք, հիմա իրենց համար շրջագայելու հիանալի առիթ է, եւ նրանց լուսանկարներից ու ոգեւորված գրառումներից, սելֆիներից հասկանում ենք, որ այդ գործուղումներն ավելի շատ զբոսաշրջային բնույթ են կրում։

- Դա քաղաքական եւ պատգամավորներին ուղղված հարց է, ինձ հետ կապ չունի։

- Ձեր դեպքում էլ է դա հնարավոր ասել՝ շատ եք մեկնում գործուղումների, թեպետ Դուք հարուստ պաշտոնյա եք, նախկինում ճամփորդած կլինեք։

- Շնորհակալություն, համեմատական կարգով՝ գուցե։ Բայց ես իմ լուսանկարները չեմ հրապարակում։ Իմ գործուղումները՝ բոլորը երեւում են մեր կայքում, թե ինչ ենք արել, ինչ աշխատանքներ ենք տարել, ում հետ ենք հանդիպել, եւ դրա արդյունավետությունը, ինձ թվում է, բոլոր պատգամավորները զգում են։

- ԱԺ աշխատակազմի ղեկավարները, իհարկե, նախկինում էլ են մեկնել գործուղումների, բայց առաջին պլան այսքան մղված չեն եղել, հանդիպումների ժամանակ առաջին շարքերում չեն կանգնել, օրինակ՝ Նենսի Փելոսիի կողքը, գործուղումների ամենաշատ մեկնողներից չեն եղել։ Հիմա, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը։

- Այս շենքում թիվ մեկ պատասխանատուն ես եմ։

- Իսկ թիվ մեկ մեղավո՞րը։

- Մեղավո՞րը։ Նայած՝ ինչում։ Քաղաքական հարցերում, իհարկե, ոչ, բայց էն, ինչ վերաբերում է աշխատակազմին, էլի ես եմ։

- Իսկ քաղաքական հարցերում Ալեն Սիմոնյա՞նն է։

- Միանշանակ՝ այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմետի նախաձեռնությանը

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմետի...

19:40

Համախմբվել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու․ Հայ Ազգային Կոնգրես

Համախմբվել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու․ Հայ Ազգային...

19:25

Հորդորում ենք ազգային բոլոր ուժերին՝ անհետաձգելիորեն գործի դնել ժողովրդի համախմբումն ապահովող քաղաքական հատուկ գործիքակազմ՝ նոր իշխանության ձևավորման համար․ Հայտարարություն

Հորդորում ենք ազգային բոլոր ուժերին՝ անհետաձգելիորեն գործի դնել ժողովրդի համախմբումն ապահովող...

18:47

«Բախումներ չեն լինելու»․ Փաշինյան

«Բախումներ չեն լինելու»․ Փաշինյան

18:39

Ռուսաստանը նամակ է հասցեագրելու Հայաստանին՝ ԵԱՏՄ նորմերին հակասող գործողությունների վերաբերյալ

Ռուսաստանը նամակ է հասցեագրելու Հայաստանին՝ ԵԱՏՄ նորմերին հակասող գործողությունների...

18:22

Հարգել մեր սրբավայրերը, դադարեցնել ձերբակալությունները. Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ

Հարգել մեր սրբավայրերը, դադարեցնել ձերբակալությունները. Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է...

18:04

Երեխաները վերցրել են փաստաբան Ռուբեն Մելիքյանի դրամապանակը, որը նա կորցրել է Էջմիածնում

Երեխաները վերցրել են փաստաբան Ռուբեն Մելիքյանի դրամապանակը, որը նա կորցրել է...

16:59

Չեք թողնում մեքենայով գնամ, կգնամ ոտքով, ես փախստական չեմ. Միքայել Սրբազան

Չեք թողնում մեքենայով գնամ, կգնամ ոտքով, ես փախստական չեմ. Միքայել...

16:43

Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով

Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց...

16:19

Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ. ՀՅԴ

Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների...

16:02

Ես որևիցե բանից չեմ վախենում. Միքայել Սրբազանը գնում է ներկայանալու ՔԿ (Տեսանյութ)

Ես որևիցե բանից չեմ վախենում. Միքայել Սրբազանը գնում է ներկայանալու ՔԿ...

15:41

ՄԻՊ-ը հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակը մտահոգիչ է համարում

ՄԻՊ-ը հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակը մտահոգիչ է...

15:06

Ճամբարակի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են. ՏԿԵՆ

Ճամբարակի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են....

14:56

Միքայել Աջապահյանի ձերբակալման փորձը ուղեկցվել է խոչընդոտմամբ. ՔԿ-ն նոր վարույթ է նախաձեռնել

Միքայել Աջապահյանի ձերբակալման փորձը ուղեկցվել է խոչընդոտմամբ. ՔԿ-ն նոր վարույթ է...

14:43

Միքայել Աջապահյանի ձերբակալման փորձը ուղեկցվել է խոչընդոտմամբ. ՔԿ-ն նոր վարույթ է նախաձեռնել

Միքայել Աջապահյանի ձերբակալման փորձը ուղեկցվել է խոչընդոտմամբ. ՔԿ-ն նոր վարույթ է...

14:43

Ելնելով անվտանգության նկատառումներից ԱԱԾ-ն և ոստիկանությունը որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից. ԱԱԾ

Ելնելով անվտանգության նկատառումներից ԱԱԾ-ն և ոստիկանությունը որոշում են կայացրել դուրս գալ Մայր...

14:28

ԱԱԾ-ն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, իսկ Միքայել Սրբազանին կոչ է անում չթաքնվել

ԱԱԾ-ն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, իսկ Միքայել Սրբազանին կոչ է անում...

13:50

Հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն. Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

Հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն. Երևանի Սբ. Գրիգոր...

13:38

Աջապահյանին հատուկ տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ. Ռուբինյան

Աջապահյանին հատուկ տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ....

13:13

Միքայել Սրբազանի վիճակը վատացել է, երբ եկեղեցու դեմ դուրս եկած իրավապահները քաշքշել են Սրբազան Հորը

Միքայել Սրբազանի վիճակը վատացել է, երբ եկեղեցու դեմ դուրս եկած իրավապահները քաշքշել են Սրբազան...

12:53

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03