«Նախագծով նախատեսվում է, որ 2023 թ հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը բարձրացվելու է՝ հաշվի առնելով ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը»,-ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան:
Փոխնախարարը ներկայացրեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը: Նա ասաց, որ մաթեմատիկական մոդելների կառուցման և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազարի փոխարեն դարձնել 75 հազար դրամ: «Նախատեսվում է ամսական դրույքաչափի, ժամային տարիֆների դրույքաչափի և դրա հետ կապված Աշխատանքային օրենսքրքի երկու հոդվածներում խմբագրական բնույթի փոփոխություններ անել»,-տեղեկացրեց փոխնախարարը: Նիստին նեկա 5 ՔՊ-ական պատգամավորները հարցեր չունեին: նախագահող Հերիքնազ Տիգրանյանը հայտարարեց, որ ամեն ինչ պարզ է, դրա համար էլ հարցեր չկան: ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ հավելեց, թե մնում է միայն շնորհակալություն հայտնել կառավարությանը: Տիգրանյանն առաջարկեց բարձրախոսը միացրած շնորհակալություն հայտնել: Լիլիթ Ստեփանյանը հիշեցրեց, որ իր կուսակցությունը հանձնառություն ունի մինչև 2026 թ-ն նվազագույն աշխատավարձը հասնել 85 հազար դրամ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն էլ ընդամենն առաջարկեց, որ նախագծի վերնագրից հանեն «լրացում» բառը, քանի որ նախագծերով միայն փոփոխություն է կատարվում: Զարուհի Բաթոյանն էլ հիշեց, որ այս տարի Հայաստանում գրանցվել է ռեկորդային շատ աշխատատեղեր: Աղբյուր` Panorama.am
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55