Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները փոփոխվեցին: Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «անճշտություններ» են եղել, իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք, պարզապես ընտրությունները կեղծվել են:
Երբ այս թեման հայտնի դարձավ հանրությանը, իշխանամերձ որոշ շրջանակներ սկսեցին տարածել թեզ, թե «սրանք այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ ընտրություն կեղծել չեն կարողանում»: Արտաքուստ իբր քննադատության տակ իրականում իշխանությունների իմիջը փրկելու նպատակ կա այստեղ, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, դա այդ շրջանակների ինքնագործունեությունը չէ, այլ կազմակերպված տեղեկատվական միջոց:
«Կլյուչեվոյ» միտքը «ընտրություն կեղծել չեն կարողանում»-ն է: Նպատակը հասկանալի է. Նիկոլ Փաշինյանը սիրում է հայտարարել, թե իրենց իշխանության օրոք Հայաստանում այլևս ընտրակեղծիքների էջը փակված է, թե իրենք անցկացնում են արդար ու թափանցիկ ընտրություններ, այնինչ հենց միայն ՔՊ-ի ներսում ընտրակեղծիքները կարող են հանրության շրջանում լուրջ կասկածներ առաջ բերել, որ թե՛ համապետական, թե՛, առավել ևս, ՏԻՄ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի օրոք էապես կեղծվել են: Պատահական չէ, որ սոցցանցերում օգտատերերը նշում են, որ եթե սեփական կուսակցության ներսում են կեղծիքներ թույլ տալիս, դժվար չէ պատկերացնել, թե ինչի են պատրաստ իրենց իշխանությունը պահելու համար:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը սարսափելի զայրացած է ներկուսակցական այս կեղծիքից, բայց, ըստ մեր աղբյուրների, ոչ թե նրա համար, որ ընտրակեղծիք են արել, այլ որ հնարավոր չի եղել դա «պարտակել» հանրությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01