«Այսօր մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ տեր ենք Արցախին, Հայաստանին, տեր ենք մեր հայրենիքին»,- Ֆրանսիայի հրապարակում համապետական հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, ինչ որ մեկի դեմ, ինչ որ մեկի օգտին հանրահավաք չէ, ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն. «Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է, միասնականություն մեր ներսում, միասնականություն և համերաշխություն Արցախին, միասնականություն Սփյուռքին»։ Ի. Սաղաթելյանը հիշեցրեց, որ նախորդ կիրակի Արցախից լսվեց հստակ ձայն՝ Արցախը երբեք չի եղել, չի լինելու Ադրբեջանի կազմում, արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ և աներկբա հայտարարեց՝ որևէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ «Երեկ Հայ առաքելական եկեցեցին, Գերագույն հոգևոր խորհուրդը ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտապանություն Հայաստանի և Արցախի։ Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը՝ մայր Հայաստանը պատրաստ է պայքարել ինքն իր և իր զավակի համար։ Վստահ եմ՝ Արցախից և Հայաստանից հնչող այս պատգամներն արձագանք են գտնելու ողջ Սփյուռքում ու աշխարհում։ Այս հանրահավաքը, հիրավի, դառնալու է աշխարհասփյուռք հայության միավորման սկիզբն ազդարարող հանրահավաք»,- ասաց Սաղաթելյանը։ Նա ընդգծեց, որ սուտ է այս իշխանության խոստացած խաղաղությունը, ընդհակառակը՝ բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր ավերածություններ։ «Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու, ոչնչացնելու հրեշավոր ծրագիր, ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Այսօր, այստեղ միասին մերժում ենք հենց դա, այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը։ Մենք պետք է վերականգնենք մեր ազգային համեաշխությունը, մեր միասնականությունը, մեր միասնականությունը Արցախի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ, հայ ժողովրդի գոյատևելու, զարգանալու, չհանձնվելու գաղափարի շուրջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03