«Մենք ում ենք հավատում, երբ ասում ենք, որ կա «խաղաղության պայմանագրի» երկու տարբերակ՝ Էդմոն Մարուքյան կոչվող էակն ասում էր երկու տարբերակ, մեկը ադրբեջանական է, մեկը՝ ռուսական։ Նիկոլ Փաշինյանը հավաստի աղբյուր անվան տակ իր թերթում տարբեր տարբերակներ գրեց։ Ու ասեց, որ շուտով կգրի ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Իրանի ակնկալիքները, բայց չգրեց։ Իրենք կեղծիքի ու ստի մեջ այնքան են խճճվել, որ իրենց խոսքերի արժեքը ոչ միայն զրո է, այլև՝ թունավոր ու վտանգավոր է, որովհետև եթե հավատանք Նիկոլին ու իր թայֆային, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ՝ վաղուց վերացված կլինեինք»,- Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» մամուլում շրջանառվող երկու տարբերակներին։
Ըստ Արմեն Աշոտյանի, խաղաղություն չի կարող լինել այնպիսի պայմաններում, երբ մեկը թելադրում է խաղաղության պայման, ինչը միջազգային իրավունքի գրված և չգրված նորմ է։
«Պարզվում է, որ Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է, շատ վատ բան եմ ասում ես, որովհետև Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի պայմաններում պարտադրում է իր խաղաղությունը։ Միջազգային հանրության աջակցությամբ ուկրաինացիներն իրենց թելադրված այդ պայմաններով չեն գնում խաղաղության։ Ավելին՝ եվրոպացիներն Ուկրաինայի դեպքում ասում են, որ չի կարող պարտադրված խաղաղություն լինել, որովհետև նման խաղաղությունն ազատություն չի բերի։
Բառացի եմ ցիտում՝ Գերմանիայի կանցլերի, Եվրոպայի խորհրդարանի նախագահի ելույթները։ Բա կներեք, միշելներ, մակրոններ, եվրոպական ձյաձյաներ ու ծյոծյաներ, բա եթե դուք եվրոպական արժեքների վրա հիմնված հայտարարություններ եք անում, ինչպե՞ս է, Ուկրաինայի հարցում չի կարելի գնալ պարտադրված խաղաղության, իսկ Հայաստանի հարցում ոչ միայն համաձայն եք, որ գնա ադրբեջանական պայմաններով խաղաղության, այլ մի բան էլ խրախուսում եք։ Ես իրենց վրա մուննաթ չեմ գալիս, ուզում եմ իրենք լսեն, Բրյուսելում էլ եմ ասել, որ մենք էշ չենք, այս ազգը թասիբ ունի, այդ ազգը որ կար, շատերդ չկայիք, հերիք է՝ այս ազգին Նիկոլով մի չափեք»,- նշեց Արմեն Աշոտյանը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58