Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքում իր ելույթում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հավաքվածներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության ու ողջույնի խոսքը՝ շարունակելու կյանքը «Աստծու ողորմությամբ, իմաստնությամբ ու հաղթանակի տեսիլքով»։
«Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենուր, գործենք ամեն ժամ՝ առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական և քաղաքական տարբերությունների, առանց վախի, առանց կասկածի, առանց երկմտության, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին և թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, ինչպես շատ դիպուկ բնորոշել են մեզ Ցեղասպանության օրերին և դրանից հետո։ Մեր հույսը մեր Աստծու և մեր սեփական ներուժի և մեր բազկի վրա՝ ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով», ասաց Բագրատ Սրբազանը։
«Արցախը, այսինքն` ամբողջ հայությունը, որքան էլ որ խոցված, իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել, և այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Ես հավատում եմ մեր սեփական, հայկական, համազգային օրակարգին, թելադրող և ոչ թելադրվող, պարտադրող և ոչ պարտադրվող։ Ես հավատում եմ, որ Հայոց եռագույնը պիտի վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում՝ որպես հայոց սահմանների պատվի և արժանապատվության վերականգնման և վերահաստատման նոր արշալույս։ Ես հավատում եմ Հայոց բանակի փառքին ու պատվին, իր սխրանքներին ու հերոսական կենսագրությանը, իր նկարագրին, իր էությանը, պատմությանը հարազատ։ Ես հավատում եմ խաղաղությանը, որը արդարության և ճշմարտության ծնունդ է, հաղթանակող խաղաղությանն եմ հավատում»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58