Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Պատարագիչն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի կապակցությամբ, ի մասնավորի նշեց. «Վեհափառ Տե՛ր, մենք բոլորս երախտապարտ ենք ձեզ, որ քաջությամբ շարունակում եք դիմագրավել առկա դժվարություններին ու մարտահրավերներին և ճանապարհներ որոնում դրանք հաղթահարելու համար։ Աղոթում ենք, որ Ձերդ Սրբության սիրո և միասնականության կոչերը լսելի դառնան մեր ժողովրդի զավակներին՝ առանց խտրության, որովհետև այդ կոչերին անսալը և դրանք կյանքի վերածելը պիտի լինի մեր ժողովրդի փրկության ու հաղթանակի ճանապարհը։
Վեհափառ Տե՛ր, բոլորս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայրերը և մեր հավատացյալ ժողովուրդը խոնարհվում ենք Ձեր առջև, համբուրում Ձեր օծյալ աջը և մեր հավատարմություն ու որդիական սերն ենք հայտնում Ձեզ։ Շարունակում ենք աղոթել Ձեզ հետ և զորակից ենք Ձեզ Ձեր բոլոր ծրագրերի, երազների իրականացման ճանապարհին, որովհետև դրանց իրականացումը պիտի լինի ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հաղթանակը, այլև՝ մեր հայրենիքի և համայն ժողովրդի»։
Սուրբ Պատրագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ներկա եկեղեցականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության, բազմամյա գահակալության, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55