Արմեն Աշոտյանին ճանաչում եմ այն ժամանակից, նա դեռ ուսանող էր, երբ կուսակցական չէր, քաղաքական գործիչ չէր, երիտասարդ էր ու շատ նպատակասլաց։
06.11.22 | 22:01
Արմեն Աշոտյանին ճանաչում եմ այն ժամանակից, երբ նա դեռ ուսանող էր, երբ կուսակցական չէր, քաղաքական գործիչ չէր, երիտասարդ էր ու շատ նպատակասլաց։
Ժամանակին կազմակերպում էինք
#Բազե համահայկական հավաք, որն այդ տարիների ընդդիմության աչքի փուշն էր, որովհետև աղվեսի դունչը երբ չի հասնում պտուղին, վարկաբեկում է։ Այդպես ստացվեց նաև Բազեի հետ, բայց այս հավաքը յուրօրինակ հնարավորություն էր ընձեռում` բացահայտել տաղանդավորներին, խելացիներին, ու Բազեն դարձավ յուրօրինակ հարթակ։ Ստացվեց այնպես, որ իշխանության լիդերները հավաքի ժամանակ նկատեցին նաև շատ կազմակերպված երիտասարդների և, բնականաբար, լավագույններին ներգրավեցին իրենց շարքերը, որովհետև քաղաքական գործընթացներում երիտասարդները փորձառություն, գիտելիքներ ձեռքբերելով կարող էին մասնակցել որոշումների կայացման գործընթացին։ Լավագույնների շարքում Արմեն Աշոտյանն էր, ով նոր գույն, նոր ոճ ու նոր մոտեցում բերեց երիտասարդ քաղաքական գործիչների միջավայրում։ Անընդհատ սովորելով, անընդհատ զարգանալով նա արագ տեմպերով առաջ էր գնում, շատերին դա հասու չէր, բայց նա կարողանում էր ու ձգտում էր։ Շատերն են նրան խանգարել, շատերն են հետևից հարվածել, բայց նա երբեք չի ծնկել։
Ես շատ վատ բնավորություն ունեմ, երբ իմ ընկերները պաշտոն են ստանում, ես նրանցից հեռանում եմ, չեմ սիրում, երբ մարդ պաշտոն է ստանում, շողոքորթները շատանում են, այդ միջավայրում ես երբեք անելիք չեմ ունեցել, միշտ մտածել եմ, եթե պետք գամ, ապա` կդիմեն։ Նախարար դառնալուց հետո մենք հանդիպել ենք մի քանի անգամ, բայց մեր ջերմ ընկերական հարաբերությունները երբեք չեն փոխվել։
Armen ջան, սա էլ կանցնի, դու ո՛չ պաշտպանության, ո՛չ էլ օգնության կարիք ունես, որովհետև խելացի ես ու բանիմաց։ Պինդ եղի՛ր և թեթև քամիները թո՛ղ քեզ չմրսացնեն։