Միացյալ Նահանգների ռազմավարական հրամանատարության (Stratcom) հրամանատար, Ռազմածովային ուժերի ծովակալ Չարլզ Ռիչարդը, նախազգուշացրել է, որ ուկրաինական ճգնաժամը նախնական տաքացում է, և որ ԱՄՆ-ն, ըստ բարձրաստիճան զինվորականի, պետք է պատրաստ լինի Չինաստանի մասնակցությամբ համաշխարհային հակամարտության, գրում է newsweek.com-ը:
«Ուկրաինական ճգնաժամը, որում մենք գտնվում ենք հենց հիմա, պարզապես նախնական տաքացում է (warmup, разминка- Tert.am)», - ասել է Ռիչարդը 2022 թվականի ռազմածովային սուզանավերի լիգայի ամենամյա սիմպոզիումի ընթացքում ելույթի ժամանակ:
«Մեծը (հակամարտությունը-Tert.am) գալիս է: Եվ շատ ժամանակ չի անցնի, երբ մենք կանցնենք այնպիսի փորձությունով, որով երկար ժամանակ չէինք անցել: Մենք պետք է ինչ-որ արագ, հիմնարար փոփոխություն կատարենք ազգի պաշտպանության մեր մոտեցումների հարցում...Երբ ես գնահատում եմ Չինաստանի դեմ մեր զսպման մակարդակը, ապա կարող եմ ասել, որ նավը կամաց-կամաց խորտակվում է: Այն դանդաղ է խորտակվում, բայց խորտակվում է, քանի որ սկզբունքորեն նրանք (չինացիներ-Tert.am) ավելի արագ են տեղակայում իրենց ուժերը, քան մենք: Քանի որ այս տարբերությունը մեծանում է, նշանակություն չի ունենա, թե որքան լավն են մեր հրամանատարները: Մենք գիտեինք, թե ինչպես արագ շարժվել, բայց մենք կորցրել ենք դրա արվեստը», - ասել է Ռիչարդը:
Ծովակալի խոսքով՝ ԱՄՆ-ն մոռացել է, թե ինչպես պետք է «արագ գործել»։
Պենտագոնը հոկտեմբերի վերջին հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նոր ռազմավարությունը։ Այն երկու շաբաթ առաջ Սպիտակ տան կողմից հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարության շարունակությունն էր։ Պաշտպանության գերատեսչության փաստաթղթում որպես հիմնական սպառնալիք նշվում են ուժեղացող Չինաստանը և «դեռևս» վտանգավոր Ռուսաստանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01