Բյուջետային քննարկումների համատեղ նիստերի վերջին օրը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի նախարարությունների՝ Գյուղատնտեսության բնագավառի 2023 թ. բյուջետային հատկացումներին:
Ըստ այդմ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականի բյուջեով նախատեսվում է հատկացնել 298,6 միլիարդ դրամ, 2022 թվականին ճշտված բյուջեով այն կազմում էր 268 միլիարդ 300 միլիոն դրամ:
Նախարարը նշեց, որ գումարից 135 միլիարդ դրամը ՏԿ ոլորտին վերաբերող ծրագրերի հանրագումարն է, իսկ 49 միլիարդ 560 միլիոն դրամը՝ ջրային ոլորտի
Շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թ. պետական բյուջեի նախագծով իրականացնելու է 8 միլիարդ 142 միլիոն դրամի ծրագրեր, այս տարվա ճշտված բյուջեով նախատեսված էր, որ ծրագրերի հանրագումար արժեքը պետք է կազմի 8 միլիարդ 353 միլիոն դրամ
Իսկ գյուղատնտեսության աջակցության ծրագրերը պետք է ունենան 37 միլիարդ 935 միլիոն դրամ ֆինանսավորում: 2022 թվականի համար այդ ուղղությամբ ճշտված բյուջեով նախատեսված ֆինանսավորման հանրագումարը այս պահին կազմում է 31 միլիարդ 905 միլիոն դրամ:
Գյուղոլորտին առնչվող հարցերին առավել մանրամասն իր հերթին անդրադարձավ Վահան Քերոբյանը՝ նկատելով, որ գյուղատնտեսության ռազմավարությունը հենց այդ ռազմավարության կայացման մեջ է, որում գլխավոր դերակատարումը վերապահված է արտադրողականության բարձրացմանը:
Նա շեշտեց՝ Հայաստանում զբաղվածների շուրջ 22 տոկոսն ընդգրկված է գյուղատնտեսությունում, և, որ սպասվող տարում նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1,2 տրիլիոն դրամ (նախորդ տարի այն կազմել էր 933 միլիարդ դրամ):
«Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով՝ մեր պլանը՝ 2026 թվականին այն հասցնել 1,4 տրիլիոն դրամի, որը ակնհայտորեն կգերազանցենք»,- հավելեց Վահան Քերոբյանը:
Նախարարը նշեց նաև, որ ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը 2022 թվականի 9 ամիսների տվյալներով կազմել է 879 միլիոն ԱՄՆ դոլար:
Ի դեպ, Վահան Քերոբյանի տեղեկացմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է իրականացնել «գյուղատնտեսական մարդահամար», որի ընթացքում պետք է ճշգրտվեն գյուղացիական տնտեսությունների քանակը, ունեցվածքը, ընդհանուր գյուղատնտեսական իրավիճակը։
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55