Գերմանական արդյունաբերությունը կոչ է արել համաշխարհային նվազագույն կորպորատիվ հարկի սահմանումը հետաձգել առնվազն մեկ տարով՝ մինչեւ 2025 թվականը, որպեսզի ընկերություններին ավելի շատ ժամանակ տրվի ներկա ճգնաժամին պատրաստվելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արդյունաբերական BDI ասոցիացիայի փաստաթուղթը։ «Նվազագույն հարկի ներդրման հավակնոտ ժամանակացույցն արդեն 2024 թվականին անիրատեսական է՝ հաշվի առնելով դրա հետ կապված նոր կանոնների խիստ բարդությունը»,- ասել են BDI-ից:
Վերջին սերնդի միջազգային հարկային կանոնների ամենամեծ վերակառուցումը, որին նախորդ տարի համաձայնել են գրեթե 140 երկրներ, ուղղված է նրան, որ ավելի լավ հաշվի առնեն Apple-ի եւ Amazon-ի նման խոշոր թվային ընկերությունների առաջացումը, որոնք կարող են շահույթ ստանալ ցածր հարկեր ունեցող երկրներում: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), որը վերահսկում է համաշխարհային նվազագույն հարկը, հուլիսին ասել է, որ նոր կանոնները պետք է 2024 թվականին ուժի մեջ մտնեն։ BDI-ն հայտարարել է, որ նոր կանոնների կիրառումը եւ ՏՏ գործընթացների նախապատրաստումը ընկերություններից շատ ժամանակ եւ ռեսուրսներ կպահանջեն, ինչի համար անհրաժեշտ են գործընթացի պարզեցում, անցումային միջոցառումներ եւ հետաձգում առնվազն մինչեւ 2025 թվականը։ BDI-ն նաեւ մերժել է այն գաղափարը, որ Գերմանիան կարող է նվազագույն հարկ սահմանել առանց Եվրամիությունում օրենսդրություն ընդունելու։ ԵՄ հինգ խոշորագույն տնտեսությունների կառավարությունները, այդ թվում՝ Գերմանիան, անցյալ ամիս հայտարարել են, որ հաջորդ տարի հարկային նոր կանոններ կներդնեն «հնարավոր օրինական միջոցներով», եթե Հունգարիան չդադարեցնի ԵՄ մակարդակով իր առարկությունը: BDI-ն հայտարարել է, որ եթե դա արվի միայնակ, ապա վնաս կհասցնի Գերմանիայի տնտեսության մրցունակությանը, քանի որ գերմանական մայր ընկերությունների համար ծախսերի կհանգեցնի:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02