«Մոտոր սիչ», «Զապորոժտրանսֆորմատոր», «ԱվտոԿրԱԶ», «Ուկրնաֆթա» եւ «Ուկրտատնաֆթա» ընկերությունների ակտիվները փոխանցվել են պաշտպանության նախարարությանը։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության ծառայության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում է «Ուկրինֆորմը»։ «Ի կատարումն Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման եւ ռազմական անհրաժեշտության հետ կապված՝ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել 5 ձեռնարկության՝ «Մոտոր սիչ», «Զապորոժտրանսֆորմատոր», «ԱվտոԿրԱԶ», «Ուկրնաֆթա» եւ «Ուկրտատնաֆթա» ընկերությունների օտարում։ Բռնագրավված ակտիվները ձեռք են բերել ռազմական գույքի կարգավիճակ, դրանց կառավարումը փոխանցվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը»,- ասել է Դանիլովը։ Նա հավելել է, որ ռազմական դրության ավարտից հետո այդ ակտիվները կարող են վերադարձվել սեփականատերերին, կամ գուցե դրանց արժեքին համապատասխան փոխհատուցում կատարվի: 2022 թվականի հոկտեմբերի 23-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Մոտոր սիչ» ԲԸ նախագահ Վյաչեսլավ Բոգուսլաեւին եւ այս ձեռնարկության արտաքին տնտեսական գործունեության բաժնի ղեկավարին՝ «կասկածվելով կոլաբորացիոն գործունեության եւ ագրեսոր պետությանը օգնելու մեջ»։ Ձերբակալությունը տեղի է ունեցել «Մոտոր սիչ»-ի կողմից ռուսական հարձակողական ավիացիայի համար ռազմական ապրանքների «ապօրինի մատակարարման» քրեական գործի շրջանակներում։ «Ուկրնաֆթա»-ում «Ուկրաինայի նավթոգազ»-ին է պատկանում 50 տոկոսը + 1 բաժնետոմս, Իգոր Կոլոմոյսկու հետ կապված ընկերությունների խմբին՝ բաժնետոմսերի մոտ 42 տոկոսը։ Ukrtatnafta-ին է պատկանում Կրեմենչուգի ամենամեծ նավթավերամշակման գործարանը: Ուկրտատնեաֆտայում Կոլոմոյսկին Գենադի Բոգոլյուբովի հետ միասին պատկանում է մոտ 60%-ին։ Մնացածը պատկանում է Ուկրաինայի «Նավթոգազ» NJSC-ին։ «ԱվտոԿրԱԶ»-ը Եվրոպայում ծանր տրանսպորտային միջոցների խոշորագույն արտադրողներից է եւ ներառված է Կոնստանտին Ժեւագոյի «Ֆինանսներ եւ վարկեր» խմբի մեջ: «Զապորոժտրանսֆորմատոր»-ը տրանսֆորմատորային եւ ռեակտորային սարքավորումների արտադրության ձեռնարկություն է, որը մտնում է Կոնստանտին Գրիգորիշինի «Էներգետիկ ստանդարտ» խմբի մեջ: Գործարանը դեռեւս պատերազմի սկսվելուց առաջ է դադարեցրել գործունեությունը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01