Հունաստանը շուտով կարգելի լրտեսող ծրագրերի վաճառքը, հայտարարել է կառավարությունը՝ հեռախոսի չարամիտ ծրագրերի օգտագործմամբ ավելի քան 30 մարդկանց, այդ թվում՝ նախարարի եւ գործարարների գաղտնալսման հետ կապված սկանդալի ֆոնին, հայտնում է Reuters-ը։ Այն անձանց ցուցակը, որոնց հեռախոսները ենթադրաբար վարակված են եղել Predator վնասաբեր ծրագրով, հրապարակվել է Documento թերթում, որը վկայակոչել է երկու աղբյուրի։ Կառավարության ներկայացուցիչ Յանիս Օյկոնոմուն ասել է, որ հաղորդումը, թե իբր կառավարությունն է կանգնած հետապնդումների հետեւում, «անհիմն» է: Նրա խոսքով՝ հունական պետությունը չի օգտագործել եւ չի գնել նման լրտեսող ծրագրեր։ Նա հավելել է, որ իրավապահ մարմինները ուսումնասիրում են վերջին հաղորդագրությունը։ Նա հայտնել է, որ իշխանությունները լրտեսող ծրագրերի վաճառքն արգելող օրինագիծ են ներկայացնելու խորհրդարան։ Documento-ի հրապարակումը Հունաստանում քաղաքական բողոքի ալիք բարձրացրած գաղտնալսման սկանդալի վերջին իրադարձությունն է։ Հունաստանի դատախազը հետաքննություն է սկսել այս տարվա սկզբին։ Ենթադրյալ տուժածներից շատերը, ներառյալ նախկին պահպանողական վարչապետը, արտաքին գործերի եւ ֆինանսների ներկայիս նախարարները, հրաժարվել են մեկնաբանություններից կամ թերթին ասել են, որ իրենց ոչինչ հայտնի չէ այդ մասին: Հուլիսին սոցիալիստական ընդդիմության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը բողոք է ներկայացրել վերադաս դատական ատյաններ՝ հսկողության ծրագրակազմ օգտագործելու միջոցով իր բջջային հեռախոսը գաղտնալսելու փորձի պատճառով: Կառավարությունը, որին 2023 թվականին ընտրություններ են սպասվում, այն ժամանակ հայտարարել էր, որ գաղտնալսումն օրինական է եղել, քանի որ հաստատվել է դատախազի կողմից:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02