ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ մոլորակը շարժվում է դեպի «կլիմայական դժոխք», եւ կլիմայի փոփոխությունները կարող են անդառնալի դառնալ: Այս կարծիքը նա հայտնել է՝ նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում հանդես գալով Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովում: «Ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, գլոբալ ջերմաստիճանն աճում է ,- ասել է Գուտերիշը:- Մեր մոլորակն արագորեն մոտենում է բեկումնային գործոններին, որոնք կլիմայական քաոսը կդարձնեն անդառնալի: Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք, ընդ որում ոտքներս պահում ենք գազի ոտնակին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխությունը համարել է կանխորոշիչ խնդիր եւ ամբողջ դարի գլխավոր մարտահրավերը: «Անհանդուրժելի, աղաղակող եւ ինքնակործանարար է դա մղել երկրորդ պլան: Իրոք, այսօրվա շատ հակամարտություններ կապված են աճող կլիմայական քաոսի հետ»,- նշել է նա:
«Ներկայիս ճգնաժամերը, որոնք շտապ լուծում են պահանջում, չեն կարող ուրացողության արդարացում ծառայել»,- ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01