Ռուսաստանը ոչ մի նախապայման չի դնում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների համար, սակայն Կիևը պետք է կամք ցուցաբերի այդ գործընթացի նկատմամբ, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր կողմից ոչ մի նախապայման չկա, բացի հիմնական պայմանից՝ Ուկրաինան բարի կամք դրսևորի»,- ասել է նա։ Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ մատնանշել է նման բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը։ «Ուկրաինան օրենք է ընդունել, որն արգելում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարել: Սա նրանց ընտրությունն է: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք նման բանակցություններին, որոնք ընդհատվել են ոչ մեր մեղքով»,- եզրափակել է Ռուդենկոն: Նա նաեւ հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտու շուրջ բանակցությունների շարունակման մասին ։ Փոխարտգործնախարարի տվյալներով՝ ՌԴ իրավասու մարմիններն ուսումնասիրում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկները։ «Առայժմ բանակցությունները շարունակվում են։ Մենք առաջարկներ ունենք ՄԱԳԱՏԷ-ի կողմից, դրանք ուսումնասիրվում են մեր իրավասու մարմինների կողմից»,- ասել է նա լրագրողներին։ Դիվանագետը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի թեմայով բանակցություններ չեն վարում։
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03