Իսրայելը «Պոլիշինելի գաղտնիք» է բացել՝ խոստովանելով, որ անօդաչուները միայն հետեւելու համար չի օգտագործել, այլ նաեւ երկրի ներսում, Գազայում պաղեստինցիների եւ, հնարավոր է, Իրանի կամ Սուդանի թիրախների դեմ հարվածների համար, հայտնում է Reuters-ը։
Հուլիսին իսրայելական գրաքննիչները թույլ էին տվել տեղեկատվություն հրապարակել մարտական անօդաչու թռչող սարքերի մասին, եւ Իսրայելի հրետանային կորպուսի ղեկավարը, որը ռազմաօդային ուժերի հետ կառավարում է անօդաչուները, օգտագործել էր իր ելույթը ոլորտի համաժողովում, որպեսզի մարտական անօդաչու թռչող սարքերի մասին առաջին հրապարակային զեկույցը ներկայացնի:
Եթե նախկինում հնարավոր էր միայն ակնարկել, ապա «այսօր ես կարող եմ բացահայտ խոսել այդ մասին», Թել Ավիվում Israel Defense ամսագրի կողմից կազմակերպված UVID DroneTech ամենամյա համաժողովում ասել էր բրիգադային գեներալ Ների Հորովիցը:
Նրա խոսքով՝ մարտական անօդաչուները ոչ միայն Իսրայելին տալիս են լրացուցիչ կրակային ուժ, այլեւ թույլ են տալիս արագ հայտնաբերել եւ հարձակվել թիրախների վրա, ինչպիսիք են Գազայի հրթիռային հաշվարկները, նախքան դրանց արձակումը:
Նա հայտնել է, որ երբ 2012 թվականի մայիսին Եգիպտոսից եկած ջիհադականները ներխուժել են Իսրայելի հարավային սահմանը գողացված զրահամեքենայով, նրանք սպանվել են անօդաչու թռչող սարքի հարվածից:
Ցույց տալով կադրեր, թե ինչպես են ուկրաինական ուժերը անօդաչու սարքեր օգտագործում ռուսական զորքերի գնդակոծությունը կառավարելու համար՝ նա ասել է. «Մենք ունենք նույնպիսի հավելված»։
Իսրայելը ընդլայնում է իր անօդաչու թռչող սարքերի ուժերը, անձնակազմը 30 տոկոսով կանանցից է բաղկացած, ասել է Հորովիցը:
Նույն համաժողովում Պալմահին ավիաբազայի հրամանատար, բրիգադային գեներալ Օմրի Դորը հայտարարել է, որ անօդաչու սարքերին այժմ բաժին է ընկնում իսրայելական բանակի թռիչքային ժամերի 80 տոկոսը։ Սակայն զինված անօդաչուներ արտադրողներին դեռ արգելված է գովազդել դրանք։
«Տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,- պարզաբանել է ընկերություններից մեկի՝ Elbit-ի վաճառքի ներկայացուցիչը:
Առանձին ելույթում էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ անօդաչուները արտահանվում են արտասահման, այդ թվում՝ արաբական երկրներ, որոնք 2020 թվականից մտերմացել են Իսրայելի հետ։ Նա չի հստակեցրել, թե արդյոք նման արտահանումը ներառում է մարտական անօդաչուներ:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02