Իտալիայում հնագետները հայտնաբերել են ավելի քան 20 բրոնզե արձաններ, որոնք պատկանում են Հին Հռոմի դարաշրջանին, հայտնում է CBC հեռուստաալիքը։
Արձանները հայտնաբերվել են Սիենա նահանգի բլրի գագաթին գտնվող Սան Կաշանո դե Բանի քաղաքում՝ Հռոմից մոտ 160 կիլոմետր հյուսիս, որտեղ հնագետները 2019 թվականից ուսումնասիրում են հնագույն բաղնիքի կավային նստվածքներով պատված ավերակները: Իտալիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Մասիմո Օսաննայի խոսքով՝ սա Միջերկրական ծովի պատմության ամենաարժեքավոր գտածոներից մեկն է։
Պեղումների ղեկավար Յակոպո Տաբոլին ասել է, որ այս արձանների մեջ, որոնք ստեղծվել են մ.թ.ա. 2-րդ դարում եւ մ.թ. 1-ին դարերում, կան հնագույն աստվածներ, այդ թվում՝ Ապոլլոնը եւ Հիգիան։ Ամենայն հավանականությամբ, դրանք դրված են եղել սրբավայրում, մինչեւ 1-ին դարում ինչ-որ ծիսակատարության ժամանակ ընկղմել են ջերմային աղբյուրի մեջ։ «Դու ջրին ինչ-որ բան ես տալիս եւ հույս ունես, որ ջուրը քեզ ինչ-որ բան կվերադարձնի»,- բացատրում է գիտնականը հին մարդկանց տրամաբանությունը:
Արձաններից շատերը ստեղծվել են մ.թ.ա. 2-րդ դարում, երբ Տոսկանայի տարածքում ապրել են հռոմեացված էտրուսկները, իսկ Սան Կաշանո դե Բանիի սրբավայրը բազմամշակութային է եղել։ Մշակույթների միաձուլման հետքերը կարելի է նկատել նաեւ արձանների արտաքինում։ Բացի այդ, պեղումների ընթացքում հայտնաբերվել են հազարավոր ոսկե, արծաթե եւ պղնձե մետաղադրամներ։
Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո բոլոր գտածոները կցուցադրվեն հատուկ թանգարանում, որը նախատեսվում է կառուցել քաղաքի տարածքում։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02