Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում տիկին Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, ատելության խոսքի դրսևորումներին և ատելության հիմքով հանցագործություններին՝ մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքների, բազմաթիվ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Պաշտպանը զրուցակիցներին է տրամադրել հաստատության կողմից հարձակման հետևանքների վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները: ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ի թիվս այլնի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց տնտեսական հզորացման ու իրավազորման, խտրականության դեմ պայքարի հարցերում մարտահրավերները: Իր խոսքում Գրիգորյանը ընդգծել է 2020թ. ԵՄ կողմից ընդունված գլոբալ մարդու իրավունքների հարցերով սանկցիաների ռեժիմի կիրառելության կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտին հակազդելու միջոց: Իմոն Գիլմորը շնորհավորել է Պաշտպանին մանդատի ստանձնման կապակցությամբ և հայտնել իր պատրաստակամությունը՝ գործադրելու ջանքեր ուղղված համագործակցության խորացմանը: Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները և դրանց ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա: Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը և մատնանշել համագործակցության բարձր մակարդակը ինչպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, այնպես էլ ծրագրերի իրականացումն ապահովող միջազգային գործընկերների հետ: Ներկայացնելով հաստատության հիմնական առաջնահերթությունները՝ տիկին Գրիգորյանն առանձնացրել է հիմնական կարիքները, որին ի պատասխան՝ ԵՄ գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հաստատության հզորացմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03