«Ռոսիա սեվոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանությունում կոչ է արել Հայաստանի սահմանային ծառայությանը ուղիղ պատասխանել՝ արդյո՞ք արգելված է իր մուտքը ՀՀ։ «Իմ անձնական կյանքի գաղտնիքները վաղուց բացահայտված են երկրի ողջ դեղին մամուլում, այնպես որ, մի՛ ֆռռացրեք, ուղիղ ասեք»,-ասել է լրագրողը։ Այսօր Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչանը, ի պատասխան լրատվական գործակալության հարցման, պատասխանել է, որ Սիմոնյանի մուտքը երկիր արգելելու մասին տեղեկությունը «անհնար է փոխանցել, քանի որ պարունակում է անձնական. տվյալներ»։ Նա վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ըստ որի՝ հնարավոր է հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց, եթե այն «խախտում է անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդագրությունների գաղտնիությունը»: Հոկտեմբերին Սիմոնյանը հայտնել էր, որ իրեն և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունը արգելել է մուտք գործել երկիր։ «Հայկական ժամանակ» թերթը, որը նախկինում կապված էր հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրել էր, որ պատգամավորն հանրապետությունում «այժմ համարվում է պերսոնա նոն գրատա»։ Ինքը՝ Զատուլինը, ասել է, որ նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից, ըստ որի՝ իր ժամանումը երկիր «անցանկալի է համարվում»։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55