Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Մոլդովային 250 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին, որպեսզի օգնի երկրին հաղթահարել ձմեռային ծանր էներգետիկ ճգնաժամը, հայտնում է AP-ն։ Նա հայտնել է, որ Մոլդովան ԵՄ-ից 100 միլիոն եվրո դրամաշնորհ եւ նույնքան վարկ կստանա, որպեսզի երկիրը կարողանա այս ձմռանը՝ հունվարի 1-ից բավարարել գազի իր կարիքները։ Նա ասել է, որ հավելյալ 50 միլիոն եվրո կուղղվի երկրի ամենախոցելի քաղաքացիների օգնությանը: «Մոլդովայի Հանրապետության հետ Եվրոպական համերաշխությունն անսասան է»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո Քիշնեւում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք ձեզ վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք ձեզ հաղթահարել այս ճգնաժամը»։
Մոտ 2,6 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովան լիովին կախված է Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Սակայն Ռուսաստանը վերջին շաբաթներին երկու անգամ կրճատել է գազի մատակարարումները՝ ձմռանն ընդառաջ աննախադեպ էներգետիկ ճգնաժամ հրահրելով: Սանդուն ասել է, որ մատակարարումները կրճատելու Մոսկվայի որոշումը հավասարազոր է «քաղաքական շանտաժի», իսկ տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի սակագները վերջին տարվա ընթացքում աճել են վեց անգամ՝ աճող գնաճի ֆոնին:
«Մենք բախվում ենք վերջին երեք տասնամյակի ամենավատ էներգետիկ ճգնաժամին»,- ասել է Սանդուն: «Ճգնաժամ, որի դեպքում էներգետիկ ռեսուրսներն օգտագործվում են որպես զենք ժողովրդավարության դեմ»։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02