ARM | RUS |

Երևանում FINTECH360 միջազգային համաժողովին մասնակցեց 200 պատվիրակ

10.11.22 | 23:37

Նոյեմբերի սկզբին Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների բանկային, ՏՏ, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության ոլորտի, մասնագիտացված ասոցիացիաների 200 ներկայացուցիչներ։ Ֆինանսական տեխնոլոգիաների շուկայում արդի միտումների և նորարարությունների քննարկման միջազգային հեղինակավոր հարթակ դարձած FINTECH360 համաժողովն անցկացվեց Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ: FINTECH360-ի բացմանը ելույթ ունեցան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը: Շնորհակալություն հայտնելով Հովհաննես Խաչատրյանին և Դավիթ Սահակյանին ուշադրության և աջակցության համար՝ Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց Հայաստանի բարձր ներդրումային գրավչությունը և թափանցիկ ու բաց տնտեսական քաղաքականությունը։ Համաժողովի գործնական ծրագիրը բացեց Էլեկտրոնային փողերի և դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը՝ ներկայացնելով բանկերի ռազմավարությունն ու մարտավարությունը թվային հեղափոխության դարաշրջանում։ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը կիսվեց արհեստական բանականության բազայի վրա հիմնված սքորինգի ներդրման հաջող փորձով: Յունիբանկն առաջիններից էր Հայաստանում, որ ավտոմատացրեց առանց գրավի սպառողական վարկերի հայտերի ուսումնասիրությունը և բացառեց որոշում կայացնելիս մարդկային գործոնը: AI տեխնոլոգիայի ներդրմամբ Յունիբանկը երկու անգամ բարձրացրեց վարկային պորտֆելի որակը՝ հաստատելով ստացած հայտերի ավելի քան 50%-ը: Բանկային ոլորտում AI և նեյրոնային ցանցերի գործնական կիրառման թեման շարունակեց Արհեստական բանականության զարգացման լաբորատորիաների ասոցիացիայի փոխնախագահ Ռոբերտ Վասիլևը։ DPP Group-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Home Credit բանկի նախկին տնօրեն Դմիտրի Պեշնև-Պոդոլսկին հանդես եկավ վերջին ժամանակների ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ ապառիկ վճարման ծառայությունների վերաբերյալ՝ «BNPL-ը համաշխարհային շուկայում. Առաջին հիասթափությունները և անորոշ ապագան» զեկույցով: Մեկ այլ արդիական թեմա է բանկերի և այլ վարկային կազմակերպությունների պրակտիկայում տվյալների օգտագործման հեռանկարները: Digital Caramel-ի հիմնադիր Արսեն Սուլթանյանը, OpenBusiness-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Յուլյա Լոկոտկովան և Ucom-ի ֆինանսական տնօրեն Սիմոն Առաքելյանը քննարկեցին Big Data-ի ընձեռած հնարավորությունները՝ ֆինանսական հաստատությունների հաճախորդների վարքագծային բնութագրերը վերլուծելիս: Earlyone-ի հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանը ներկայացրեց «Հաճախորդների փորձը phygital-ում. մանրածախ բանկերի ապագան» զեկույցը: Պանելային քննարկումները FINTECH360 համաժողովի ծրագրի կարևոր մաս են: Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց անհպում վճարումների և մոբայլ ծառայությունների զարգացմանը նվիրված քննարկումը։ Պանելի մոդերատորն էր Վիկտոր Դոստովը։ Քննարկմանը մասնակցեցին ArCa վճարային համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը, Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը և STAK Money Transfer-ի խորհրդի նախագահ Վախթանգ Աբրահամյանը։ Մեկ այլ պանելային քննարկում, որը վարում էր OpenBusiness-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Յուլյա Լոկոտկովան, կենտրոնացած էր նեոբանկերի ապագայի վրա: Bedford Pay LTD-ի տնօրեն Վլադիսլավս Բորովիկսը, ECA Countries-ի գործադիր տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը և Դմիտրի Պեշնև-Պոդոլսկին կարծիքներ փոխանակեցին այս թեմայով: Համաշխարհային գլոբալիզացիայի միտումը նույնպես օրակարգում էր, որը ներառում էր բարձր մասնագիտացված մոբայլ հավելվածների վերափոխումը մարքեթփլեյսների և բանկային էկոհամակարգերի: Ինտեգրման հեռանկարները և արագ փոփոխվող տնտեսական լանդշաֆտին հարմարվող բանկերի խնդիրներն իրենց զեկույցներում քննարկել են WaveAccess-ի նախնական վաճառքի մենեջեր Սերգեյ Պոնոմարենկոն, ECA երկրների կառավարիչ տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը, Skolkovo Fintech Hub-ի տնօրեն Պավել Նովիկովը: Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը կիսվեց իր գործնական փորձով՝ խոսելով այն մասին, թե ինչպես են փոխվում աշխատանքային միգրանտների կարիքները թվայնացման դարաշրջանում։ Նա նշեց, որ եթե 2021 թվականին Յունիստրիմում օնլայն ծառայության մասնաբաժինը կազմում էր 41%, ապա 2022 թվականին այն արդեն կազմում է 55%։ Այս տարի մոբայլ հավելվածի ներբեռնումների թիվն ավելացել է 8 անգամ։ «Կանաչ» ֆինտեխը ESG օրակարգի շրջանակներում. սա պանելային հերթական քննարկման թեման էր, որը վարում էր ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը։ PwC Armenia-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը, Climate Finance and Institutes-ի ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանը, Յունիստրիմ բանկի Խորհրդի անդամ Ելենա Ռեչկալովան խոսել են «կանաչ» ներդրումների շուկայի արագ աճի և զարգացման մասին։ «Ներդրումային հնարավորությունները և արժեթղթերի շուկաները» քննարկման շրջանակներում տեղի ունեցավ մտքերի ինտենսիվ փոխանակում։ Մոդերատորի դերը ստանձնել էր FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկմանը մասնակցում էին POD Consulting FFF-ի տնօրեն Ֆիլիպ Դելմոտը, BPIFRANCE-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատուկ խորհրդական Ժերոմ Կլաուզենը, AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը, AICA&CrowdVentures-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը, ANIF-ի ARFI հարթակի ղեկավար Էդգար Էվոյանը: Արմբրոկի պորտֆելային մենեջեր Դմիտրի Դորոֆեևը կիսվեց թեմայի վերաբերյալ իր տեսլականով. նա հանդես եկավ «Պորտֆելային ներդրումներ ֆիզիկական անձանց համար. փոփոխությունների ժամանակը» թեմայով զեկույցով: ENFINT-ի գլխավոր խորհրդատու Սվետլանա Մարկովան խոսեց բանկերում մեքենայական ուսուցման մոդելների ներդրման պրակտիկայի մասին՝ պիլոտային ծրագրից մինչև արդյունաբերական հարթակի ստեղծում։ Renaissance Capital-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը ներկայացրեց «Մեծ ջրհեղեղը և տնտեսական աճի հայկական տապանը» թեմայով զեկույցը: «Թվային արժույթների ներդրման մոտեցումները և կենտրոնական բանկերի դերն այդ գործընթացում» թեմայով պանելային քննարկումը վարում էր НПС-ի վարչության նախագահ Ալմա Օբաևան: Համաժողովը չի շրջանցել նաև կիբերանվտանգության կարևոր խնդիրը, որը սերտորեն կապված է Open Banking հայեցակարգի հանրահռչակման հետ։ Քննարկումը վարում էր Earlyone-ի հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանը, փորձագիտական կարծիքներով հանդես եկան CyberHUB-ի համահիմնադիր, SoftConstruct-ի ռազմավարական խորհրդատու Սամվել Մարտիրոսյանը, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, InfoSec-ի հիմնադիր և տնօրեն Կարեն Գասպարյանը, «Արմսոֆթ»-ի ավագ խորհրդատու, ՀԱՀ դասախոս Արա Չալաբյանը։ Համաժողովի ավարտին VisionLabs-ի կոմերցիոն տնօրեն Իլյա Ռոմանովը ներկայացրեց ֆինանսական ոլորտում մարդակենտրոն տեխնոլոգիաների և մեքենայական տեսողության կիրառման նոր միտումները։ Ինտենսիվ քննարկումներից հետո FINTECH360-ի մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի պատմական ժառանգությունը: Մշակութային հարուստ ծրագիրը ներառում էր նաև էքսկուրսիաներ Գառնի և Գեղարդ: Պատվիրակներին սպասում էր լավաշ թխելու մաստեր-կլաս և ավանդական ըմպելիքների համտես, հայկական դուդուկի դյութիչ հնչյունների ներքո:


Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի...

13:16

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան...

11:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման...

11:42

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության...

11:28

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6...

11:08

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01