Ռուսերեն դասավանդող ուսուցիչներից հայտերի ընդունումը շարունակվում է։ Հայտերը կընդունվեն մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Այս մասին հայտարարել է «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ն։ Մրցույթին կարող են մասնակցել դպրոցների եւ բաց կրթության կենտրոնների ուսուցիչները, ռուսերեն դասավանդող ուսուցիչները ինչպես դասական մեթոդաբանությամբ, այնպես էլ նորարարական կրթական տեխնոլոգիաների եւ իրենց սեփական մեթոդական մշակումներով։ Մրցույթն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլը հեռակա է, այն մեկնարկել է հոկտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 12-ը։ Այս փուլում ուսուցիչները գրանցվում են մրցույթի կայքում եւ մինչեւ դեկտեմբերի 1-ը ուղարկում են հայտեր՝ նկարագրելով իրենց մանկավարժական նախագիծը: Ծրագրի նկարագրությունը պետք է ներկայացվի տեքստային ձեւաչափով (շնորհանդես, Word, PDF), որը կարող է պարունակել նկարազարդումներ: Ուսուցիչը կարող է ներկայացնել մինչեւ 3 նախագիծ։ Ռուսաց լեզվի դասավանդման ոլորտում ճանաչված փորձագետների եւ պրակտիկ մասնագետների միջազգային ժյուրին կգնահատի մրցութային աշխատանքները եւ կորոշի առաջին փուլի հաղթողներին։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 12-ին, եզրափակիչ փուլին կհրավիրեն մասնակցել մրցույթի երկրորդ՝ առկա փուլին, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-23-ը Մոսկվայում: Այնտեղ ուսուցիչները կներկայացնեն իրենց նախագծերը շնորհանդեսների ձեւաչափով ժյուրիի անդամների առջեւ։ Երկրորդ փուլի արդյունքներով ժյուրին կորոշի մրցույթի հաղթողներին։Նրանց անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 23-ին մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կստանա անվանական վկայական, դափնեկիրներն ու հաղթողները կպարգեւատրվեն անվանական պատվոգրերով եւ դրամական մրցանակներով։ 4 հաղթողներ կստանան 50 հազարական ռուսական ռուբլի, 8 դափնեկիրներ՝ 30 հազարական: Բացի այդ, հաղթողներին եւ դափնեկիրներին իրավունք է տրվում հրապարակել իրենց մանկավարժական նախագիծը մրցույթի պաշտոնական էլեկտրոնային ժողովածուում, որը տարածվում է ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի ուսուցիչների պրոֆեսիոնալ համայնքում։
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03